armenia.htm

Wo/Men in Politics

արվեստ

Լուսանկարների ցուցահանդես

Wo/men in Politics

«Wo/Men in Politics» լուսանկարների ցուցահանդեսը Երևանում բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող համանուն ծրագրի բաղկացուցիչներից էր, որն ուղղված էր  քաղաքականության մեջ կնոջ դերի բարձրացմանը և տղամարդկանց հետ համագործակցության զարգացմանը։

Լուսանկարների ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել քաղաքականության համաշխարհային պատմության և հայ իրականության մեջ կարևոր դերակատարում ունեցած հեղինակավոր կանանց և տղամարդկանց, ինչպես նաև  նրանց արդյունավետ համագործակցության պատմությունը։

51 լուսանկարից բաղկացած ինքնատիպ հավաքածուն ներկայացնում էր յուրօրինակ դրվագներ ճանաչված կանանց կյանքից և փորձում հանրությանը առավել տեսանելի դարձնել կանանց և տղամարդկանց համագործակցության ու համատեղ աշխատանքի կարևոր դերը քաղաքական ասպարեզում։ Միջազգային ճանաչում ունեցող կանանց լուսանկարները ձեռք են բերվել «Ռոյթերս» գործակալության  տեսադարանից։ Հայ կին քաղաքական գործիչների ինքնատիպ կադրերը որսացել է «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոխցիկը։

Ցուցահանդեսը շրջիկ էր: Պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ 2009 թվականի մարտի 24-ին ՀՀ ԱԺ-ում: Մարտի 28-31-ը ցուցահանդեսը բաց էր հանրության համար «Մոսկվա» կինոթատրոնի ցուցասրահում, որից հետո այն շարունակեց իր ուղևորությունը` ներկայանալու հասարակությանը Հայաստանի տարբեր վայրերում:

Հոկտեմբերի 26-31 Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Աղբաբյան սրահ
Սեպտեմբերի 12-17 Հայաստանի Ազգային Պատկերասրահ Երիտասարդ առաջնորդների դպրոցի գենդերային հավասարության արշավի շրջանակներում
Մայիսի 5-12 Երևանի պետական լեզվաբանական համալսարան
Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետ, 2-րդ հարկ

Ապրլի 7-14 ԵՊՀ գրադարանի նախասրահ
Մարտի 28-31 «Մոսկվա»  կինոթատրոնի ցուցասրահ
Մարտի 24-27 ՀՀ Ազգային Ժողով

"Wo/Men in Politics" ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Ինեսա Մուրադյանին:

DCSIMG

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

© British Council

Text Only Options

Top of page


Text Only Options

Open the original version of this page.

Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.