Պատրաստվու՞մ եք սովորել կամ վերապատրաստվել արտերկրում: Համալսարանական դիմորդ եք և ձեզ հարկավոր է անգլերեն լեզվի իմացության աստիճանի ապացու՞յց: Հարկավո՞ր է ձեզ բարձրացնել ձեր անգլերենի մակարդակը: Ուրեմն մենք կարող ենք օգնել ձեզ Անգլերեն Լեզվի Քննման Միջազգային Համակարգով (IELTS):
IELTS-ը լայնորեն ճանաչված է որպես լեզվի ընդունելության քննության պահանջ Բրիտանական, Ավստրալիական, Նոր Զելանդական և Հյուսիս Ամերիկյան (ԱՄՆ-ի 104 համալսարաններում) համալսարանների կողմից: IELTS-ը ստեղծվել է և կառավարվում է Քեմբրիջի Համալսարանի, Բրիտանական Խորհրդի և Ավստրալիական Հանրային Կրթության Միջազգային Բաժանմունքի կողմից:
IELTS-ը՝
Համաշխարհային Ճանաչում ունի
Առաջարկվում է 107 երկրներում
Ընդունվում է Բրիտանական, Ավստրալիական, Նոր Զելանդական և Հս. Ամերիկյան համալսարանների կողմից
Արդյունքները տրամադրում է քննությունից երկու շաբաթ անց
Առաջարկվում է տասնվեց և բարձր տարիքի համար
Վավեր Է երկու տարով:
Քննության տեսակները
Գիտական/կրթական - կարևոր է նրանց համար, ովքեր նախատեսում են ստանալ համալսարանական կրթություն:Ընթերցանություն
Գիտական Ընթերցանության մոդելը ունի ընդհանուր հետաքրքրության տեքստեր, որոնք համապատասխան և հասանելի են համալսարանական դիմորդների համար:
Ընդհանուր Նախապատրաստական Ընթերցանության մոդելի տեքստերը կապված են սոցիալական գոյատևման,վերապատրաստման գոյատևման և ընդհանուր ընթերցանության հետ:
Գրավոր
Համապատասխան պատասխաններ Գիտական Մոդելի գրավորի համար հանդիսանում են կարճ գրվածք կամ ընդհանուր հաշվետվություն ուղղված դասախոսին համ կրթված ոչ մասնագետ հանդիսատեսին:
Ընդհանուր նախապատրաստման Գրավոր մոդելը թեկնածուից պահանջում է գրել պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրություն կամ գրել տրված թեմայով որպես դասարանային աշխատանք:
ԽոսակցականԿարող եք վերցնել դիմումի ձևը և IELTS-ի թեկնածուի ինֆորմացիոն գրքույկը մեր կենտրոնից:
Գրանցման համար անհրաժեշտ է՝
ձեր անձնագիրըՔննության Արդյունքների Փաստաթղթում նշվում է Ընդհանուր գնահատականը, ինչպես նաև լսողության, ընթերցանության, գրավորի և խոսակցության արդյունքները՝ 1-9 բալերով:
Արդյունքները կարող են ուղարկվել կամ հանձնվել ձեզ անձնապես քննությունից երկու շաբաթ անց: Եթե ձեր արդյունքները ուղարկվել են ձեր դիմած համալսարանները, ապա անհրաժեշտ է կատարել ադմինիստրատիվ և փոստային ծախսերի վճարում: Խնդրում ենք ուշադրություն դարձրեք, որ ամեն մի լրացուցիչ Քննության Արդյունքների Փաստաթղթի արժեքը 3 Ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ է:
Հաստատությունները ունեն իրենց ուրույն ընդունելության պահանջները: Ընդհանրապես համալսարանները պահանջում են 6.5 բալ ընդհանուր գնահատական: Խորհուրդ է տրվում ստուգել ձեր դիմած հաստատության հետ :
Open the original version of this page.
Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.