Քեմբրիջի Գործարար Անգլերենի վկայականները (BEC) կօգնեն ձեզ զարգացնել ձեր կարիերան Հայաստանում: Դրանք միջազգայնորեն ճանաչված որակավորումներ են, որոնք ցույց են տալիս, որ ունեք անգլերենի համապատասխան ստանդարտներ և այն կարող եք օգտագործել մասնագիտական կոնտեքստում:
BEC-ը ստուգում է լեզվի իմացության բոլոր չորս կողմերը բիզնես միջավայրի համար՝ լսողություն, խոսակցություն, ընթերցանություն և գրավոր : BEC-ի համար ուսումը կզարգացնի ձեր լեզվական իմացությունները և կօգնի օգտագործել դրանք բիզնեսում:
Քանի որ քննությունները հիմնված են իրական բիզնես խնդիրների վրա, ապա BEC-ի սերտիֆիկատը ապացուցում է, որ դուք իրոք կարող եք օգտագործել լեզուն:
BEC-ը հարմար է 16 տարեկան կամ բարձր տարիքի այն մարդկանց համար, որոնք պատրաստվում են բիզնես կարիերայի կամ արդեն աշխատում են այդ ճյուղում:
Քննության օրերը >>BEC-ը ունի երեք աստիճաններ, այսպիսով կարող եք ընտրել այն քննությունը, որը ավելի է համապատասխանում ձեր Անգլերեն լեզվի գիտելիքներին և մասնագիտական պահանջներին:
BEC ՆախապատրաստականBEC Նախապատրաստականը ստուգում է բիզնեսի կոնտեքստում օգտագործվող լեզվի կարողությունը ըստ Եվրոպական Խորհրդի լեզվի ընդհանուր փորձվածության Նախնական Աստիճանի (B1), որն իր հերթին համարժեք է Բրիտանական Ազգային Որակավորման Շրջանակների Ընդունման Աստիճան 3-ին:
Քննությունը ընդգրկում է
Ընթերցանության մասում կան հետևյալ տեսակների յոթ առաջադրանքներ՝ ընտրել ճշգրիտը, գտնել զույգը, ճիշտ/սխալ / ոչ մեկը, ընտրել և լցնել բացթողումներն ու ֆորման: Ընթերցողության մասը ընդգրկում է ընդհանուրի 25%-ը: Գրավոր մասում կան երկու պարտադիր առաջադրանքներ: Թեկանածուն ներկայացնում է կազմակերպության ներքին մեկ կոմունիկացիոն գրառում (մոտ 30-40 բառ) և մեկ բիզնես կոմունիկացիա (հիմնված ընթերցանության վրա, 60 – 80 բառ): : Գրավոր մասը ընդգրկում է ընդհանուրի 25%-ը:
Լսողության մասում կան չորս առաջադրանքներ հետևյալ տեսակների՝ ընտրել ճշգրիտը, բացթողումների լրացում և ֆորմայի լրացում: Օգտագործված տեքստերը մենախոսություններ և երկխոսություններ են՝ հարցազրույցներ, քննարկումներ, հեռախոսազրույցներ և հաղորդագրություններ: Լսողության մասը ընդհանուր գնահատականի 25%-ն է:
Խոսակցականի քննությունը անց է կացվում երկու քննողների կողմից և երկու թեկանծուներ քննվում են զույգերով: Կան չորս առաջադրանքներ, ամեն մի թեկանածու պատասխանում է հարցերին, ներկայացնում է մեկ րոպեանոց ծանոթացում, մասնակցում է խմբակային առաջադրանքի մյուս թեկնածուի հետ և քննարկման մյուս թեկնածուի ու զրուցակցի հետ: Խոսակցականի մասը կազմում է ընդհանուր գնահատականի 25%-ն:
Գնահատումը
Մեկ և ընդհանուր գնահատական է տրվում հիմնված վերը նշված չորս մասերի ընդհանուրի գնահատականների վրա: Չկան ձախողում կամ հաջողում գնահատականներ քննության մասերում, այսպիսով չի պահանջվում հասնել որևէ աստիճանի որևէ մասում, որպեսզի հաջող հանձնվի քննությունը: Երկու տեսակի անցման գնահատականներ կան՝ Հաջողել Արժանիքով և Հաջողել: Եվ կան երկու տեսակի ձախողման գնահատականներ՝ Թեթև Ձախողում կամ Ձախողում: Բոլոր թեկանածուներին տրվում է Արդյունքների Հաշվետվություն, որը ընգրկում է քննության ամեն մասի թեկնածուի կատարումը գրաֆիկաների միջոցով: Հաջողած թեկանածուները պարգևատրվում են սերտիֆիկատով:
Հետ դեպի վեր
BEC Միջինը ստուգում է բիզնեսի կոնտեքստում օգտագործվող լեզվի կարողությունը ըստ Եվրոպական Խորհրդի լեզվի ընդհանուր փորձվածության Միջին Աստիճանի (B2), որն համարժեք է Բրիտանական Ազգային Որակավորման Շրջանակների Աստիճան 1-ին:
Քննությունը ընդգրկում է
Ընթերցանության մասում կան հետևյալ տեսակների հինգ առաջադրանքներ՝ ընտրել ճշգրիտը, գտնել զույգը, լցնել նախադասություն աստիճանի բաց թողումները, ընտրել և լցնել բացթողումները և սխալների բացահայտում: Ընթերցողության մասը ընդգրկում է ընդհանուրի 25%-ը:
Գրավոր մասում կան երկու պարտադիր առաջադրանքներ: Թեկանածուն ներկայացնում է կազմակերպության ներքին մեկ կոմունիկացիոն գրառում (մոտ 40 - 50 բառ) և մեկ բիզնես հաղորդակցություն ( հիմնված ընթերցանության վրա, 120 – 140 բառ): : Գրավոր մասը ընդգրկում է ընդհանուրի 25%-ը:
Լսողական մասում կան երեք առաջադրանքներ հետևյալ տեսակների՝ բացթողումների լրացում կամ նշումի ամբողջականացում, գտնել զույգը և ընտրել ճշգրիտը: Օգտագործված տեքստերը մենախոսություններ և երկխոսություններ են՝ հարցազրույցներ, քննարկումներ, հեռախոսազրույցներ և հաղորդագրություններ: Լսողության մասը ընդհանուր գնահատականի 25%-ն է:
Խոսակցականի քննությունը անց է կացվում երկու քննողների կողմից և թեկանծուները քննվում են զույգերով: Կան չորս առաջադրանքներ, ամեն մի թեկնածու պատասխանում է հարցերին, ներկայացնում է մեկ րոպեանոց ծանոթացում, մասնակցում է խմբակային առաջադրանքի մյուս թեկնածուի հետ և քննարկման մյուս թեկնածուի ու զրուցակցի հետ: Խոսակցականի մասը կազմում է ընդհանուր գնահատականի 25%-ը:
Գնահատումը
Մեկ և ընդհանուր գնահատական է տրվում հիմնված վերը նշված չորս մասերի ընդհանուրի գնահատականների վրա: Չկան ձախողում կամ հաջողում գնահատականներ քննության մասերում, այսպիսով՝ չի պահանջվում հասնել որոշակի աստիճանի որևէ մասում, որպեսզի հաջող քննություն լինի: Երեք տեսակի անցման գնահատականներ կան՝ A, B և C: Եվ կան երկու տեսակի ձախողման գնահատականներ՝ D և E: Բոլոր թեկանածուներին տրվում է Արդյունքների Հաշվետվություն, որը ընգրկում է քննության ամեն մասի թեկնածուի կատարումը գրաֆիկաների միջոցով: Հաջողակ թեկանածուները պարգևատրվում են սերտիֆիկատով:
Հետ դեպի վեր
BEC Բարձրը ստուգում է բիզնեսի կոնտեքստում օգտագործվող լեզվի կարողությունը ըստ Եվրոպական Խորհրդի լեզվի ընդհանուր փորձվածության Արդյունավետ Օգտագործման Աստիճանի (C2), որն համարժեք է Բրիտանական Ազգային Որակավորման Շրջանակների Աստիճան 2-ին:
Քննությունը ընդգրկում է
Ընթերցանության Քննում (1 ժամ)Ընթերցանության մասում կան հետևյալ տեսակների վեց առաջադրանքներ՝ ընտրել ճշգրիտը, գտնել զույգը, լրացնել բառի բաց թողումները, լրացնել նախադասութան բաց թողումները, ընտրել և լրացնել բացթողումները և սխալների բացահայտում: Ընթերցանության մասը ընդգրկում է ընդհանուրի 25%-ը:
Գրավոր մասում կան երկու պարտադիր առաջադրանքներ: Առաջին մասում թեկանածուն ներկայացնում է մեկ կարճ հաշվետվություն (հիմնված գրաֆիկայի վրա, մոտ 120 - 140 բառ): Երկրորդ մասում թեկանածուն ընտություն է կատարում գրելու հաշվետվություն, առաջարկ կամ բիզնես հաղորդակցություն: Գրավոր մասը ընդգրկում է ընդհանուրի 25%-ը:
Լսողության մասում կան երեք առաջադրանքներ հետևյալ տեսակների՝ բացթողումների լրացում կամ նշումի ամբողջականացում, գտնել զույգը և ընտրել ճշգրիտը: Օգտագործված տեքստերը մենախոսություններ և երկխոսություններ են՝ հարցազրույցներ, քննարկումներ, հեռախոսազրույցներ և հաղորդագրություններ: Լսողության մասը ընդհանուր գնահատականի 25%-ն է:
Խոսակցականի քննությունը անց է կացվում երկու քննողների կողմից և թեկանծուները քննվում են զույգերով: Կան չորս առաջադրանքներ, ամեն մի թեկանծուն պատասխանում է հարցերին, ներկայացնում է մեկ րոպեանոց ծանոթացում, մասնակցում է խմբակային առաջադրանքի մյուս թեկնածուի հետ և քննարկման մյուս թեկնածուի ու զրուցակցի հետ: Խոսակցականի մասը կազմում է ընդհանուր գնահատականի 25%-ը:
Գնահատումը
Մեկ և ընդհանուր գնահատական է տրվում հիմնված վերը նշված չորս մասերի ընդհանուրի գնահատականների վրա: Չկան ձախողում կամ հաջողում գնահատականներ քննության մասերում, այսպիսով՝ չի պահանջվում հասնել որոշակի աստիճանի որևէ մասում, որպեսզի հաջող քննություն լինի: Երեք տեսակի անցման գնահատականներ կան՝ A, B և C: Եվ կան երկու տեսակի ձախողման գնահատականներ՝ D և E: Բոլոր թեկանածուներին տրվում է Արդյունքների Հաշվետվություն, որը ընգրկում է քննության ամեն մասի թեկնածուի կատարումը գրաֆիկաների միջոցով: Հաջողակ թեկանածուները պարգևատրվում են սերտիֆիկատով:
Հետ դեպի վեր
Open the original version of this page.
Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.