armenia.htm

մեր մասին-Հաճախ տրվող հարցեր

Կրթություն Միացյալ Թագավորությունում և անգլերեն- Հաճախ տրվող հարցեր

IELTS - Հաճախ Տրվող Հարցեր

Այն ամենը, ինչ ցանկանում եք իմանալ IELTS քննության մասին

Խնդրում ենք սեղմել հարցին պատասխանը տեսնելու համար:
Ի՞նչ է IELTS քննությունը:
IELTS-ը լայնորեն ճանաչված է որպես լեզվի իմացության վկայական եվրոպական, Ավստրալիական, Նոր Զելանդիական և ԱՄՆ-ի 104 համալսարաններում:IELTS-ը մշակվել է Քեմբրիջ համալսարանի կողմից, որը համակարգվում է  Բրիտանական խորհրդի և Ավստրալական հանրային կրթության միջազգային բաժանմունքի կողմից:
Ինչո՞ւ է հարկավոր հանձնել IELTS քննությունը:

Եթե ցանկանում եք սովորել արտերկրում կամ աշխատել անգլիախոս երկրում, մտադրություն ունեք գաղթել Կանադա, Ավստրալիա կամ Նոր Զելանդիա, ապա անհրաժեշտ կլինի հանձնել IELTS քննությունը:

IELTS քննությունը ստուգում եւ գնահատում է անգլերեն լեզվի Ձեր իմացությունը: Լավ ցուցանիշը (սովորաբար 6 միավոր եւ ավելին) աշխարհի բազմաթիվ համալսարանների եւ քոլեջների ընդունելության նախապայմանն է:

Արտագաղթի համար ձեզ անհրաժեշտ է չորսից - վեց միավոր: IELTS-ը ճանաչելի է Միացյալ Թագավորության, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ակադեմիական ինստիտուտների կողմից: Միացյալ Նահանգներում IELTS-ն առավել ճանաչելի է որպես այլընտրանք TOEFL քննությանը:

Ե՞րբ կարող եմ հանձնել IELTS քննությունը Հայաստանում:
Քննությունը կարող եք հանձնել ողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր ամիս քննությունն անցակցվում է երկու անգամ: Քննության օրերին կարող եք ծանոթանալ Քննության օրեր բաժնում:
IELTS քննության ո՞ր տեսակը պետք է հանձնեմ:
Դուք կարող եք հանձնել ակադեմիական կամ ընդհանուր քննությունը: Եթե ցանկանում եք սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում, ապա պետք է հանձնեք ակադեմիական քննությունը: Եթե մեկնում եք անգլիախոս երկրներ շարունակելու Ձեր միջնակարգ կրթությունը կամ վերապատրաստվելու, կամ էլ արտագաղթում եք Ավստրալիա, Կանադա կամ Նոր Զելանդիա, ապա պետք է հանձնք ընդհանուր քննությունը:
Որքա՞ն հաճախ կարող եմ հանձնել IELTS քննությունը:
Քննությունը կարող եք բազմիցս հանձնել: Քննության մասնակցության համար որեւէ սահմանափակում չկա:
Ի՞նչ բաժիններից է բաղկացած քննությունը:
IELTS քննությունը ստուգում է լսելու եւ ընկալելու, կարդալու եւ ընկալելու, գրավոր խոսքի եւ բանավոր խոսքի Ձեր հմտությունները: Քննության` լսելու եւ ընկալելու, կարդալու եւ ընկալելու, գրավոր խոսքի բաժինները հանձնում եք մեկ օրում: Լսելու եւ ընկալելու  հատվածի տեւողությունը 40 րոպե է: Կարդալու եւ գրավոր խոսքի քննական հատվածներից յուրաքանչյուրը տեւում է 60 րոպե: Բանավոր խոսքի (հարցազրույց) հատվածը կարող եք հանձնել քննության մյուս բաժինների հետ նույն օրը կամ քննական կենտրոնի նշանակմամբ յոթ օրվա ընթացքում մյուս մոդուլներից առաջ կամ հետո:
Ե՞րբ եՎ ինչպե՞ս կարող եմ ստանալ քննության արդյունքների թերթիկը:
Քննության արդյունքների թերթիկը (TRF) կտրվի քննությունից հետո 13-րդ օրը: Այն նաեւ հնարավոր է ձեռք բերել առցանց նշված օրը 1400-ից հետո: Ընդունող կազմակերպությունները կարող են նաեւ առցանց դիտել թեկնածուի միավորները IELTS ստուգման ծառայության համակարգում, եթե ներկայացնեն թեկնածուի քննութան արդյունքների թերթիկի համարը:
Կարո՞ղ եմ ստանալ արդյունքների թերթիկի մեկ այլ օրինակ:
Քեմբրիջի համալսարանի կանոնակարգի համաձայն, քննության մասնակիցները ստանում են քննության արդյունքների թերթիկի մեկ բնօրինակ:
Կարո՞ղ եմ արդյունքների մասին տեղեկանալ հեռախոսի, ֆաքսի կամ  էլ. Փոստ միջոցով:
Մենք ադյունքները չենք հայտնում հեռախոսի, ֆաքսի կամ էլ. փոստի միջոցով:
Ինչպե՞ս կարող եմ ստանալ քննության արդյունքների թերթիկը, եթե անձամբ այն չեմ կարող վերցնել:
Եթե դուք չեք կարող անձամբ վերցնել քննության արդյունքները, խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել exams@britishcouncil.am հասցեին`նշելով այն անձի անունը եւ անձնագրի տվյալները, ով վստահված է վերցնելու Ձեր քննության արդյունքները: Վստահված անձը պետք է իր հետ բերի անձնագիրը կամ  անձնագրի տվյալները, որպեսզի նրան հանձնվի քննության Ձեր արդյունքների թերթիկը:
Արդյունքների թերթիկը վերցնելիս կարո՞ղ եմ տեսնել, թե ինչ սխալներ եմ կատարել քննության ընթացքում:
Ոչ: Քննության հարցաթերթիկներն ուղարկվում են Քեմբրիջ ESOL: Թեկնածուների պատասխաններն այնտեղ են պահվում որպես Քեմբրիջ ESOL-ի սեփականություն եւ չեն վերադարձվում թեկնածուներին, դպրոցներին կամ համակարգող կենտրոններին:
Ի՞նչ արժե IELTS քննությունը:
Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել 60 000 դրամ (եթե վճարելու եք Հայաստանում) կամ 145 եվրո (եթե վճարելու եք արտերկրում):
Ի՞նչ է ինձ անհրաժեշտ քննության օրը:
Խնդրում ենք Ձեզ հետ բերել անձնագիր, սև գրիչներ, մատիտներ եւ ռետին: Խնդրում ենք ավելորդ թուղթ Ձեզ հետ չբերել: Եթե ցանկանում եք սևագրություն կամ նշումներ կատարել, ապա կարող եք նշումներ կատարել Ձեր աշխատանքային տետրում, որը մենք ձեզ կտրամադրենք:
Եթե ուշացել եմ քննությունից, կարո՞ղ եմ դեռ մասնակցել:
Եթե դուք ուշացել եք քննությունից, ապա չեք կարող մասնակցել լսելու-ընկալելու մոդուլին, բայց կարող եք հանձնել քննության մնացյալ հատվածը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը կազմակերպո՞ւմ է IELTS քննության նախապատրաստական դասընթացներ:

Մենք նախապատրաստական դասընթացներ չենք անցկացնում:

Եթե Դուք հանձնելու եք IELTS քննություն, ապա « Ճանապարհ դեպի առցանց IELTS» ռեսուրսային պորտալը Ձեզ համար է: Դուք կարող եք օգտվել նաև LearnEnglish կայքի IELTS բաժնից, որը պարունակում է նախապատրաստական նյութեր քննությանը լավագույնս պատրաստվելու համար:

Ինչպե՞ս գրանցվել:
Դուք կարող եք գրանցվել IELTS առցանց գրանցման համակարգի միջոցով: Այդ համակարգի միջոցով կարող եք ընտրել Ձեզ համար նախընտրելի օրն ու հեշտորեն գրանցվել:
Բրիտանական խորհուրդն ապահովու՞մ է մասնակցության անհրաժեշտ պայմաններ հատուկ կարիքներ ունեցող թեկնածուների համար:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը Քեմբրիջ ESOL քննությունների հետ համատեղ հատուկ կարիքներ ունեցող թեկնածուների համար (լսողական, տեսողական եւ այլ խնդիրներ ունեցող) ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները քննության  մասնակցության համար:

Այն թեկնածուներին, որոնք կարիք ունեն հատուկ  պայմանների, խնդրում ենք մեզ տեղեկացնել այդ մասին էլեկտրոնային հասցեով քննությունից վեց շաբաթ առաջ եւ ներկայացնել բժշկական անհրաժեշտ փաստաթղթերը:

Ի՞նչ պետք է անեմ, եթե դժգոհ եմ քննության արդյուքներից:

Բողոքարկումը հնարավոր է իրականացնել քննության օրվանից հետո` վեց շաբաթվա ընթացքում: Եթե ցանկանում եք բողոքարկել քննության արդյունքները, դուք պետք է վճարեք բողոքարկման վճար 36 000 դրամ (եթե վճարելու եք Հայաստանում) կամ 87 եվրո (եթե վճարելու եք արտերկրում): Գումարը հարկավոր է փոխանցել մեր հաշվեհամարին Download Word document (MS Word, 30 KB): Գումարն ամբողջովին կփոխհատուցվի, եթե միավորները փոփոխվեն: Վճարման թերթիկը IELTS Արդյունքների հետաքննություն ձեւի Download PDF Document (EOR)  (Adobe PDF, 376 KB) հետ պետք է ներկայացնել կամ էլեկտրոնային հասցեով ուղարկել քննությունների բաժին: Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բողոքարկման գործընթացը կարող է տեւել մինչեւ ութ շաբաթ:

Իմանալ ավելին IELTS քննության մասին:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել IELTS քննության կայքը: Կարող եք ուսումնասիրել նաեւ մեր կայքի համապատասխան բաժինը:
DCSIMG

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

© British Council

Text Only Options

Top of page


Text Only Options

Open the original version of this page.

Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.