armenia.htm

Orange lozenge left Orange lozenge right

IELTS
Քեմբրիջի ESOL Քննությունները
Մասնագիտական քննություններ
Քննության օրերը

Ինչպես գրանցվել

Ճանապարհ դեպի  առցանց IELTS

30 ժամ անվճար նախապատրաստում առցանց

Ի՞նչ է «Ճանապարհ դեպի առցանց IELTS»:

Բրիտանական խորհրդից 30 ժամ ինքնուսույցի համար նախատեսված անվճար նյութեր
Նյութերը միմիայն գրանցված թեկնածուների համար են
3 միավոր, յուրաքանչյուրը ներկայացնում է IELTS-ում ամենատարծված թեմաները
Յուրաքանչյուր միավորը պարունակում է քննության բոլոր չորս բաժինները

Ի՞նչ հնարավորություն են տալիս այդ նյութերը:

IELTS քննության լսողական բաժնի վարժությունները կատարել քննության համապատասխան ժամանակահատվածում
Դիտել խոսակցական վարժությունների օրինակներ, որոնք կմատնանշեն լավ և անհաջող օրինակները
Զարգացնել բառապաշարն ու հմտությունները գրավոր բաժնի համար
Աշխատել տեքստերի վրա, ինչպես իրական քննության ընթացքում
Հարստացնել բառապաշարն այն թեմաների շուրջ, որոնք ամենից հաճախն են օգտագործվում IELTS-ում

Որո՞նք են առավելությունները:

Անհապաղ արձագանք

Ձեր առաջադիմության վերաբերյալ Դուք կստանաք անհապաղ արձագանք:

Հասկանալ սխալները

Կտեսնեք Ձեր սխալները և կստանաք բացատրություններ:

Զարգացնել վստահությունը

Քանի որ վարժությունները հիմնված են իրական IELTS-ի առաջադրանքների վրա, Դուք կծանոթանաք քննությանը և Ձեզ ավելի վստահ կզգաք:

Արդյո՞ք « Ճանապարհ դեպի առցանց IELTS» բավարար է քննությանը նախապատրաստվելու համար:

Սա ինքնուսույցի համար նախատեսված ռեսուրս է, որը մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել նախապատրաստական այլ միջոցների հետ համատեղ:

Ինչպե՞ս և ե՞րբ կարող եմ օգտվել նյութերից:

Երբ հաստատվի Ձեր վճարումը, Ձեզ կուղարկվի նյութերի բաժինը մուտք գործելու ծածկագիրը: Առցանց այդ նյութերին ծանոթանալու համար դուք պետք է այցելեք այստեղ: Այնուհետև դուք պետք է ստեղծեք Ձեր անհատական մուտքագիրը և Ձեր ինքնության  կրկնակի ստուգման համար Ձեզ կխնդրեն մուտքագրել Ձեր IELTS գրավոր քննության օրը: Դուք կկարողանաք օգտվել այդ նյութերից, որքան ցանկանում եք մինչև Ձեր գրավոր քննությունը և դրանից հետո ևս մեկ շաբաթվա ընթացքում:

Ի՞նչ անել, եթե մոռացել եմ մուտքագրման տեղեկատվությունը:

Դուք պետք է մուտք գործեք այս պորտալը և խնդրեք նոր ծածկագիրը, որը և կուղարկվի Ձեզ:

DCSIMG

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

© British Council

Text Only Options

Top of page


Text Only Options

Open the original version of this page.

Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.