Ծրագրի հակիրճ նկարագրությունը
«Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որի ընթացքում հինգ հայ նկարիչ-մոդելավորող իրենց եվրոպացի հինգ գործընկերոջ հետ կծանոթանան միմյանց երկրների անցյալին ու մշակութային ժառանգությանը նոր գաղափարներ մշակելու և ոգեշնչվելու համար: Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու Հայաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ռումինիայի, Դանիայի և Չեխիայի ազգային տարազների պատմությունը, դրանց դերը ժամանակակից հասարակության մեջ և կվերլուծեն, թե ինչպես են ազգային տարազներն արտացոլում տվյալ երկրի ազգային ինքնությունն ու մշակութային ժառանգությունը։ Նկարիչ-մոդելավորողները տարազը կդիտարկեն մշակութային համատեքստում և ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաներ օգտագործելով` իրենց հավաքածուների միջոցով յուրովի կմեկնաբանեն երկրների մշակույթն ու ազգային ինքնությունը։ Սա է ծրագրի առանցքային կետը:
Ծրագրի առաջին մեծ միջոցառումը` միջազգային սեմինարը կազմակերպվեց 2011թ.-ի մայիսի 4-ից-5-ը, որին հաջորդեցին մշակութային փոխայցելությունները: Եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համար Հայաստանում կազմակերպվեց մշակութային ծրագիր, որին էլ կհաջորդի հայ նկարիչ-մոդելավորողների այցելությունը մասնակից եվրոպական երկրներ։ Հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողները կաշխատեն միասին: Ձևավորվել է աշխատանքային 5 զույգ, յուրաքանչյուրում ներգրավվել է մեկ հայ և մեկ եվրոպացի նկարիչ-մոդելավորող: Յուրաքանչյուր զույգ այնուհետև կստեղծի չորս մասից բաղկացած հավաքածու: Այն պետք է կրի իր մեջ նկարիչ-մոդելավորողների` մշակութային փոխայցելությունների ընթացքում տվյալ երկրների մշակութային ժառանգության, ավանդույթների ուսումնասիրման արդյունքում ձեռք բերած գիտելիքների, տպավորությունների և ազդեցությունների արտացոլումը: Հավաքածուն կցուցադրվի Երևանում և Հայաստանի երեք մարզում, այնուհետև մասնակից եվրոպական երկրներում:
Հավաքածուի ստեղծման նպատակը Հայաստանում Եվրոպայի և Եվրոպայում Հայաստանի մշակութային արժեքների ու ինքնության, ինչպես նաև պատմության և մշակութային ժառանգության լուսաբանումն է և դրանց վերաբերյալ հասարակության իրազեկումը: Հավաքածուն նաև կհանդիսանա հասարակական քննարկումների հարթակ, որի ընթացքում կընդգծվեն միջմշակութային համագործակցության ու փորձի փոխանակման կարևորությունը, ինչպես նաև կշեշտվի ավանդույթների ներկայացման նշանակությունը ժամանակակից տեխնոլոգիաների ու նորարարական մոտեցումների կիրառմամբ:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը մշակույթի հիմնադրամի միջոցով:
Ծրագիրը ֆինանսավորվում է նաև Եվրոպական մշակութային հիմնադրամի կողմից:
Ծրագիրը իրականացվում է EUNIC-ի ( Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հինգ անդամ կազմակերպությունների` Բրիտանական խորհրդի, Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխական կենտրոնների սերտ համագործակցությամբ: Մեր տեղական գործընկերն է Նորաձևության հայկական խորհուրդը: «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը EUNIC անդամ կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող առաջին ծրագիրն է Հայաստանում:
Ծրագրի ինֆորմացիոն աջակիցներն են Հայաստանում Cosmopolitan ամսագիրը, Prestige magazine-ը, IQ magazine-ը, Slide magazine-ը, Ֆոտոլուր լրատվական գործակալությունը, Շողակաթ հեռուստաընկերությունը, Դար21 հեռուստաընկերությունը, Bravo.am-ը, Fashionblog-ը և Yerevan.ru-ն:
The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.
Open the original version of this page.
Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.