Կրթություն Միացյալ Թագավորությունում և անգլերեն - Հաճախ տրվող հարցեր
IELTS - Հաճախ Տրվող Հարցեր
Մեր մասին - Հաճախ Տրվող Հարցեր
Խնդրում ենք սեղմել հարցին պատասխանը տեսնելու համար:
Ի՞նչ է Բրիտանական խորհուրդը:
Մենք կապում ենք Միացյալ Թագավորությունն աշխարհին և աշխարհը Միացյալ Թագավորությանը: Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ ստեղծող միջազգային կառույցն է: Ժամանակակից աշխարհում, ուր ամեն ինչ փոխկապակցված է և արագ փոփոխվող, մենք հավատում ենք, որ միմյանց հետ շփվելու, աշխատելու և սովորելու հնարավորությունն էական է կայուն, անվտանգ ու ծաղկուն ապագա կառուցելու համար:
Մեր աշխատանքն ուղղված է միջմշակութային երկխոսության զարգացմանը, նորարար գաղափարների միջոցով տնտեսությունը զարգացնելու Միացյալ Թագավորության փորձի ներկայացմանը: Զուգահեռաբար Բրիտանական խորհուրդն աջակցում է կլիմայական փոփոխությունների հաղթահարմանն ուղղված միջազգային ջանքերի արդյունավետությանը:
Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների քաղաքականություն: Այն արգելում է խտրականությունը սեռի, ընտանեկան կարգավիճակի, սեռական ինքնության, կրոնական և քաղաքականության հայացքների, ռասայի, աշխատանքի տեսակի, տարիքի հաշմանդամության կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կարգավիճակի, սոցիալական ծագման, նախկին դատվածության, արհմիություններին անդամակցելու, խնամառուներ ունենալու հիման վրա:
Բրիտանական խորհուրդը հավատում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում:
Ե՞րբ է Բրիտանական խորհուրդն սկսել իր աշխատանքը Հայաստանում:
Հայաստանում Բրիտանական խորհուրդն իր աշխատանքն սկսեց 2001 թվականի հունիսին: Մենք նոր ուժով շարունակեցինք մեր գործունեությունը 2002 թվականի հուլիսից, երբ բացվեց մեր գրասենյակն ու նշանակվեց առաջին ղեկավարը:
Ի՞նչ ծառայություններ է մատուցում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը:
Մենք աշխատում ենք կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ: Գիտելիքների ու հմտությունների փոխանցման միջոցով փորձում ենք ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցության հնարավորություններ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև:
Բրիտանական խորհուրդն իր հաճախորդներին է ներկայացնում Միացյալ Թագավորությունում ուսանելու հնարավորությունները: Մենք առաջարկում ենք անգլերեն լեզվի տարատեսակ քննություններ: Մեր արվեստի թիմն աշխատում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արվեստի վերջին նվաճումները ներկայացնելու ուղղությամբ:
Որո՞նք են Բրիտանական խորհրդի արժեքները:
Բրիտանական խորհուրդը հետևում է որդեգրած հինգ հիմնական արժեքին, այն է` արժևորել մարդկանց, ցուցաբերել ստեղծարար մոտեցում, կառուցել փոխադարձ վստահություն, լինել ազնիվ և պրոֆեսիոնալ:
Արդյո՞ք Բրիտանական խորհուրդը տրամադրում է դրամաշնորհներ:
Մենք դրամաշնորհներ տրամադրող կազմակերպություն չենք: Մենք ինքներս ենք համագործակցում տեղական և միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնց գործունեության ուղղությունը համընկնում է մեր ծրագրերի և նախապատվությունների հետ: Մենք հնարավորություն ենք ստեղծում հետևելու Մեծ Բրիտանիայի փորձին և նորարար գաղափարներին, այսպիսով` համագործակցության հիմք կառուցելով երկու երկրների միջև:
Կարող եմ արդյո՞ք Ձեր օգնությամբ ընդունվել Միացյալ Թագավորության համալսարանները:
Ոչ, Բրիտանական խորհուրդը նման ծառայություն չի առաջարկում: Եթե ցանկանում եք սովորել Միացյալ Թագավորությունում, այցելեք
EducationUK կայքը:
Բրիտանական խորհուրդը տրամադրո՞ւմ է տեղեկատվություն, թե ինչպես կարելի է լավագույնս ճամփորդել Մեծ Բրիտանիայում:
Մենք չենք տրամադրում նման ինֆորմացիա: Եթե ցանկանում եք Ձեր արձակուրդն անցկացնել կամ ճամփորդել Մեծ Բրիտանիայում, այցելեք
VisitBritain կայքը:
Կարո՞ղ եմ Միացյալ Թագավորություն մուտքի արտոնագիր ձեռք բերելու համար դիմել Բրիտանական խորհրդի մասնաճյուղ:
Մուտքի արտոնագիր ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել Մեծ Բրիտանիայի դեսպանատանը Երևանում:
Ինչպե՞ս կարող եմ տեղեկացված լինել Բրիտանական խորհրդի ծրագրերի մասին:
Մենք առաջարկում ենք կանոնավոր կերպով այցելել մեր կայքը, հետևել մեզ
Facebook-ում,
Youtube-ում և
Flickr-ում և
Twitter-ում: Դուք կարող եք նաև
գրանցվել և յուրաքանչյուր ամիս ստանալ մեր էլեկտրոնային տեղեկագիրը:
Դո՞ւք անցկացնում եք անգլերենի դասընթացներ:
Մենք չենք անցկացնում անգլերենի դասընթացներ, բայց առաջարկում ենք ռեսուրսներ, որոնք կարող են օգտակար լինել անգլերենն ուսումնասիրողների համար: Այցելեք
LearnEnglishkids և
LearnEnglish կայքերը: Ավ. Իսահակյանի անվան գրադարանում գործում է Բրիտանական խորհրդի ռեսուրս կենտրոն, որտեղից կարղ եք ձեռք բերել անհրաժեշտ գրականությունը: Կենտրոնին անդամակցությունն անվճար է: Կենտրոնի հասցեն է Նալբանդյան 4/1, “Հանրապետության Հրապարակ” մետրո-կայանի և Կառավարության շենք 3-ի հարևանությամբ:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը թարգմանում կա՞մ հաստատում է դիպլոմներ:
Բրիտանական խորհրդի մի շարք գրասենյակներ մատուցում են այս ծառայությունը: Հայաստանյան մասնաճյուղը նման ծառայություն չի մատուցում: