Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Կովկասյան ինստիտուտ հիմնադրամը և Ռուբեն Մանգասարյան մեմորիալ հիմնադրամը կազմակերպում են վավերագրական լուսանկարչության դասընթաց:
Պատրիկ Սադերլենդի վավերագրական լուսանկարչության դասընթաց
Սեմինարի տևողությունը` 12-16 մարտի, 2012թ.
Դիմումների վերջնաժամկետ` 27 փետրվարի, 2012թ.
Մասնակիցների թիվը` 15-18
Հաջողակ մասնակիցներին կտրվեն վկայականներ, դասընթացներին արված լավագույն լուսանկարները 2012թ-ի ընթացքում կցուցադրվեն Հայաստանի բազմաթիվ հասարակական վայրերում:
Մասնակցության պայմաններ` վավերագրական լուսանկարչության կամ ֆոտոլրագրության պորտֆոլիո (աշխատանքի փորձն այս ոլորտներում առավելություն է), պատրաստակամություն սեմինարին մասնակցելու ամբողջ 5 օրվա ընթացքում, հնարավոր է մինչև ուշ երեկո: Կտրամադրվի հետևողական թարգմանություն, սակայն անգլերենի գերազանց իմացությունն առավելություն է:
Սարքավորումների պահանջներ` թվային տեսախցիկ, լինզաներ և ֆլեշ:
Հայտի փաթեթը` մոտիվացիոն նամակ (կես էջ), CV կամ ինքնակենսագրություն, հղումներ հրապարակված աշխատանքներին, եթե այդպիսինները կան: Խնդրում ենք նշել օգտագործվող թվային տեսախցիկի ապրանքանիշը:
Ուղարկեք Ձեր հայտը contact@c-i.am էլեկտրոնային հասցեին, թեմայի տողում նշեք “Application for Documentary Photography Workshop”:
Անցկացման վայրը` Կովկասի ինստիտուտ, գլխավոր սրահ, առավոտյան 10:00-ից մինչև 18:00-ն (հնարավոր է նաև ավելի ուշ), ճաշի համար ընդմիջում, ուտելիքը չի տրամադրվում:
The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.
Open the original version of this page.
Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.