About the British Council title.
Creating opportunities for people worldwide
Մենք ստեղծում ենք հնարավորություններ Միացյալ Թագավորության և այլ երկրների համար` ձևավորելով փոխադարձ վստահություն: Մենք աշխատում ենք անգլերենի, արվեստի, կրթության և հասարակության ոլորտներում: Մեր աշխատանքով մենք նպաստում ենք Միացյալ Թագավորության և մեր գործունեությունն ընդգրկած աշխարհի ավելի քան 100 երկների անվտանգությանն ու բարգավաճմանը: Մենք սա կոչում ենք մշակութային հարաբերություններ:
Բրիտանական խորհուրդ
Կարիերա
Ձեր կարծիքը
Բաժանորդագրվեք մեր էլ. տեղեկագրին
Ով ենք մենք
Բրիտանական խորհուրդը կերտում է միջազգային հարաբերություններ ՄԹ-ի և այլ երկրների մարդկանց համար և կառուցում փոխադարձ վստահելի մթնոլորտ: Մեր 7000 աշխատակիցներն աշխարհի ավելի քան 100 երկրներում աշխատում են հազարավոր մասնագետների, քաղաքականություն մշակողների և միլիոնավոր երիտասարդների հետ անգլերենի, արվեստի, կրթության և հասարակության ծրագրերի միջոցով:
Հաճախ տրվող հարցեր
Մեր ծառայությունների վերաբերյալ հաճախ տրվող հարցերն ու պատասխանները մենք ի մի ենք բերել «
Հաճախ տրվող հարցեր» բաժնում, որպեսզի օգնենք Ձեզ հեշտությամբ գտնելու այն տեղեկատվությունը, որը փնտրում եք:
ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ
Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների քաղաքականություն:
Իմանալ ավելին:
Կանաչ քաղաքականություն
Հանդիսանալով Բրիտանական խորհրդի աշխարհում ավելի քան 100 մասնաճյուղերից մեկը` մենք Հայաստանում գիտակցում ենք, որ մեր գործունեությունն իր ազդեցությունն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ իսկ պատճառով մենք առաջնորդվում ենք կանաչ քաղաքականության սկզբունքներով:
Երեխայի պաշտպանություն
Բրիտանական խորհուրդը հավատում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում:
Իմանալ ավելին: