Ով ենք մենք
Մենք կապում ենք Միացյալ Թագավորությունն աշխարհին և աշխարհը Միացյալ Թագավորությանը: Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ ստեղծող միջազգային կառույցն է: Ժամանակակից աշխարհում, երբ ամեն ինչ փոխկապակցված է և արագ փոփոխվող, մենք հավատում ենք, որ միմյանց հետ շփվելու, աշխատելու, հասկանալու և սովորելու հնարավորությունն էական է կայուն, անվտանգ ու ծաղկուն ապագա կառուցելու համար:
Մենք մեր աշխատանքն սկսեցինք որպես «Այլ երկրների հետ կապերի Բրիտանական կոմիտե» 1934թ.-ին և անվանափոխվեցինք Բրիտանական խորհրդի 1936-ին:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ
Հայաստանում Բրիտանական խորհուրդն իր աշխատանքն սկսեց 2001 թվականի հունիսին: Մենք նորովի շարունակեցինք մեր գործունեությունը 2002 թվականի հուլիսից, երբ բացվեց մեր գրասենյակն ու նշանակվեց առաջին ղեկավարը:
Մենք աշխատում ենք կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ: Գիտելիքների ու հմտությունների փոխանցման միջոցով փորձում ենք ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցության հնարավորություններ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև:
Մեր ծառայությունները
Մենք աշխատում ենք կրթության և հասարակության, անգլերենի ուսուցման և տարածման, արվեստի ոլորտների զարգացման ուղղությամբ:
Բրիտանական խորհուրդն իր հաճախորդներին է ներկայացնում Միացյալ Թագավորությունում ուսանելու հնարավորությունները: Մենք առաջարկում ենք անգլերեն լեզվի տարատեսակ քննություններ: Մեր արվեստի թիմն աշխատում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արվեստի վերջին նվաճումները ներկայացնելու ուղղությամբ:
Մեր արժեքները
Բրիտանական խորհուրդը կամուրջ է Միացյալ Թագավորության և աշխարհի մյուս երկրների միջև: Բրիտանական խորհուրդը հետևում է որդեգրած հինգ հիմնական արժեքին, այն է` արժևորել մարդկանց, ցուցաբերել ստեղծարար մոտեցում, կառուցել փոխադարձ վստահություն, լինել ազնիվ և պրոֆեսիոնալ:
Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների քաղաքականություն: Այն արգելում է խտրականությունը սեռի, ընտանեկան կարգավիճակի, սեռական ինքնության, կրոնական և քաղաքականության հայացքների, ռասայի, աշխատանքի տեսակի, տարիքի հաշմանդամության կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կարգավիճակի, սոցիալական ծագման, նախկին դատվածության, արհմիություններին անդամակցելու, խնամառուներ ունենալու հիման վրա:
Բրիտանական խորհուրդն աշխատում է ողջ աշխարհում: Մեր գրասենյակները գործում են աշխարհի ավելի քան 100 երկրներում, իսկ մեր թիմում ընդգրկված է շուրջ 7500 աշխատակից:
Մեր տարբերանշանը
Մեր տարբերանշանի վրա պատկերված չորս շրջանակը խորհրդանշում է Միացյալ Թագավորության կազմում գտնվող չորս երկիրը (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս եւ Հյուսիսային Իռլանդիա): Չորս շրջանակն արտացոլում է նաև մեր աշխատելաոճը: Մենք մարդկանց հետ կապ ենք հաստատում մշակութային հարաբերությունների միջոցով` հավասարապես կարևորելով նրանց գաղափարները և փորձը:
Մեր գրասենյակներն աշխարհումThe United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.
Open the original version of this page.
Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.