Wo/Men in Politics
«Սեվ ու սպիտակ» ռադիոհաղորդում
«Ռադիո Հայ» ռադիոկայանի ուղիղ եթերում
Լսե՛ք երկու տարբեր, իրար հակասող կարծիք մեկ խնդրի շուրջ։
Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Wo/Men in Politics» ծրագրի շրջանակում իրականացրել է ռադիոհաղորդում 104.1 FM «Ռադիո Հայ» ռադիոկայանի եթերում` հուլիսի 15-ից սկսած ամեն երկրորդ չորեքշաբթի` ժամը 16.00-ին:
Ծրագրի ընթացքում դուք քննարկվել են դեմ առ դեմ կարծիքներ կին և տղամարդ քաղաքական-հասարակական գործիչների միջև:
Հուլիսի 15-ին կայացած առաջին հաղորդման ընթացքում «Սև ու սպիտակ» անկյուններում հասարակությունում կնոջ դերի և իրավունքների մասին ուղիղ եթերում զրուցել են ՀՀ Ազգաին Ժողովի պատգամավոր, Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և Երևանի մամուլի ակումբի խմբագիր Հերիքնազ Հարությունյանը։ Ծրագրերի ամբողջական ցանկը բերվում է ստորև.
Ամսաթիվ Թեմա Հյուրեր
30 դեկտեմբերի Ավանդականը, թե ժամանակակիցը Արաքս Պողոսյան և Վահագն Թևոսյան` «Սև ու սպիտակ» ծրագրի հաղորդավարներ
15 դեկտեմբերի Սոցիալապես անապահով խավի խնդիրները Հայաստանում Հակոբ Հակոբյան` ՀՀ Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Լուսինե Ստեփանյան` լրագրող, 168 ժամ
2 դեկտեմբերի Բնապահպանություն, թե տնտեսական զարգացում Արեգին Ասլանյան` «Կոկա-Կոլա Հայաստան» ընկերության փոխտնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ
Կարինե Դանիելյան` Հանուն Կայուն Մարդկային Զարգացման Ասոցիացիայի նախագահ
25 նոյեմբերի Առողջապահության խնդիրները Հայաստանում. բուժում պետպավերով Դավիթ Հակոբյան` Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ
Խաչանուշ Հակոբյան` Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն
4 նոյեմբերի Սեռական փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում Տեր Ղազար քահանա Պետրոսյան Արարատի մարզի Բյուրավան գյուղի Ս. Գրիգոր եկեղեցու քահանա
Լուսինե Վայաչյան` լրագրող
21 հոկտեմբերի Ֆուտբոլ. սպորտ, թե դիվանագիտություն Աղավնի Կարախանյան` Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի տնօրեն
Անդրեաս Ղուկասյան` քաղաքական մեկնաբան
7 հոկտեմբերի ՀՀ Աշխատանքային օրենսգրքի խախտումները. խտրականությունն աշխատաշուկայում Մանե Կարապետյան` փաստաբան
Մամիկոն Սիմոնյան` «Մուլտիշոկ» ամսագրի հիմնադիր
23 սեպտեմբերի Հաշմանդամ անձանց խնդիրները և աշխատանքի հնարավորությունները Հայաստանում Անահիտ Գևորգյան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների և աշմանդամների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ
Արմեն Ալավերդյան` «Ունիսոն» ՀԿ նախագահ
9 սեպտեմբերի Հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների արդի զարգացումները Լիլիթ Գալստյան` ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցություն
Կարեն Ավագյան, ՀՀԿ
26 օգոստոսի Հանդուրժողականությունը Հայաստանի երաժշտական բնագավառում Շուշան Պետրոսյան` երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի
Միշո` ռեփ երգիչ
12 օգոստոսի Ղարաբաղի խնդիրը և հանրության իրազեկութունը Լարիսա Ալավերդյան ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցություն
Գագիկ Մելիքյան ԱԺ պատգամավոր, ՀՀԿ
30 հուլիսի Խոսքի ազատություն Արմինե Օհանյան` «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հայկ Գևորգյան` «Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու
15 հուլիսի Կնոջ դերը և իրավունքները Հայաստանում Արծվիկ Մինասյան` ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցություն
Հերիքնազ Հրությունյան` խմբագիր, Երևանի մամուլի ակումբ
"Wo/Men in Politics" ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագ րի ղեկավար Ինեսա Մուրադյանին: