The British Council

Page Content   Tools   Կրթություն   Անգլերեն   Քննություններ   Ռեսուրս կենտրոն   Արվեստ և մշակույթ   Հասարակություն   Մեր մասին
Միայն տեքստ Read this page in English   Տպել   Ուղարկել այս էջը   Նման Էջեր

Parawing - photo by Haik Nazarian    

Գիտություն և հասարակություն

Գիտական ծրագրեր   
Կառավարման ծրագրեր   
Ջոն Սմիթ Ընկերակցություն   
Culturelab-UK   

Գիտական ծրագրեր

Մենք գործունեություն ենք ծավալում երկու հիմնական բնագավառներում: Գերազանցություն Միջազգային Գիտության մեջ ծրագիրը վերաբերում է նորարարություններին, որտեղ շեշտը դրվում է համագործակցության և հարստության ստեղծման վրա: Գիտության Ըմբռնումը Հասարակության մեջ ծրագիրը վերաբերում է գիտության համապատասխանությանը մշակույթի և սոցիալական բարեկեցության հետ: Ահա' մեր ծրագրերից մի քանիսը:

Բրիտանական խորհուրդը Հայաստանում բարձրանում է օդ

Բրիտանական խորհուրդը Հայաստանում փրկեց հայ և բրիտանացի հնեաբանների համագործակցությունը կործանումից՝ գնելով սավառնակ:  

Քեմբրիջի համալսարանի Դոկտոր Ռոջ Փալմերը օդային հնեաբանության առաջնեկներից է. լուսանկարելով երկրի մակերևույթը մոտ 200 մետր բարձրությունից, հնարավորություն է տալիս հնեագիտական ապացույցներ ձեռք բերել մարդկային բնակավայրերի վերաբերյալ, որ անտեսանելի են երկրի մակերևույթից ուսումնասիրելիս: Նա կազմակերպել է իր աշխատանքը Հայաստանի հնեաբանների հետ, երկիր, որ հարուստ է հնագիտական արժեքներով:

Նախատեսվում էր վարձել հնացած Անտոնով տիպի օդանավ Հայաստանի ռազմական հաստատությունից, բայց վառելիքի համար ֆինանսավորում չկար: Նա դիմեց Հայաստանի Բրիտանական խորհուրդ, և մենք համաձայնվեցինք գնել անհրաժեշտ հատուկ տիպի վառելիքը՝ չգիտակցելով, որ Սովետական Միության անկումից ի վեր այդ վառելիքը անհնար էր հայթայթել:

Այնուհետև, ծնվեց սավառնակ գնելու գաղափարը: Ասթրիդ Լինդգրենի հեքիաթի Կարլսոնի նման, դա նշանակում էր մեջքին ամրացնել փոքրիկ շարժիչ ՝պտուտակով, և վազել այնքան արագ, որ հնարավոր լիներ օդ բարձրացնել պարաշյուտը և, հուսանք, ձեզ:  

Առավել քիչ, քան երկու շաբաթվա ընթացքում, խումբը կարևոր հայտնագործություններ արեց: Հայաստանը ունի վաղ միջնադարյան ամրոցների մնացորդներ, որոնց մասին գրավոր վկայություններ կան: Բայց շատ քիչ, նույնիսկ ոչինչ հայտնի չէր այն մասին, թե ինչպես են այդ ամրոցները ապահովվել կյանքի համար անհրաժեշտ ապրանքներով: Սավառնակից արված լուսանկարները բացահայտեցին հնագույն ճանապարհների, դաշտավայրերի և ագարակների մնացորդներ: Վաղ առավոտյան կամ երեկոյան, երբ արևը մայր է մտնում, շրջապատող գետնից ընդամենը հինգ սանտիմետրով առանձնացող պատկերները հստակորեն երևում էին օդից:

Վայրի անասնակեր հայթայթելու ծրագիր

Համագործակցելով Հայաստանի գիտնականների և գյուղատնտեսների հետ, մենք աջակցեցինք Հայաստանի կաթնամթերքի և մսի արտադրության ծրագրին՝ օգտագործելով առավել սննդարար վայրի անասնակեր խոշոր եղջրավոր անասունների և ոչխարների համար:

Հայաստանի Բրիտանական խորհրդի և ՆԱՏՕ-ի Խաղաղության ծրագիր 2003-ի արդյունքները ներկայացվեցին սեպտեմբերի վերջին, Գիտությունների Ակադեմիայի Էկոլոգիական Noosphere հետազոտությունների կենտրոնում:

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our
privacy and copyright statements.
Our Freedom of Information Publications Scheme. Double-click for pop-up dictionary.    Positive About Disabled People   Download Browsealoud    

Գլխավոր էջ   Էլ. տեղեկագիր   Կայքի քարտեզ

© British Council
Text Only Options

Top of page


Text Only Options

Open the original version of this page.

     

Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.