«EU Skills»-ը Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագիր էր, որը ֆինանսավորվում էր Բրիտանական կառավարության կողմից` Ռազմավարական Ծրագրային Ֆոնդի «Վերամիավորելով Եվրոպան» ծրագրի շրջանակում: Ծրագրի մեկնարկը տրվել էր 2009-ին։
Ծրագիրն իրականացվում էր ՀՀ Կառավարության համագործակցությամբ և ՀՀ վարչապետի անմիջական ներդրմամբ:
Ծրագրի նկարագիրը
Ծրագրի նպատակն էր կատարելագործել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պետական հաստատությունների և գործակալությունների պաշտոնյաների կարողությունները, որպեսզի նրանք առավել արդյունավետ իրականացնեն Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության գործընթացները:
Ծրագրի նպատակներին հասնելու միջոցները
Ծրագիրը կազմված էր հետևյալ բաղադրիչներից և գործողություններից.
Հմտությունների զարգացումՓորձի փոխանակում
Յուրաքանչյուր երկրի մասնակիցների համար կազմակերպվել էր փորձի փոխանակման այցելություն Բրյուսել, որտեղ նրանք ծանոթացել են եվրոպական կառույցների գործունեությանը, իրականացվող աշխատանքներին:
Կազմակերպվեց նաև վերապատրաստողների ուսուցում, որը պատրաստեց 30 տեղական խորհրդատու (10-ը՝ յուրաքանչյուր երկրից): Հետագայում նրանք դասընթացներ կանցկացնեն տեղական վերապատրաստման կենտրոններում, մշակվել է նաև վերապատրաստման ձեռնարկ:
«EU Skills» ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի համակարգող Լիլիթ Քալանթարյանին:
The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.
Open the original version of this page.
Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.