[Extension 'scheme-3' (56364) on page 'armenia-library-e-resources.htm'] Line 1: TypeError: assignment to undeclared variable strScheme
[Extension 'outputScheme' (56370) on page 'armenia-library-e-resources.htm'] Line 50: ReferenceError: strScheme is not defined
[Extension 'Hide Slot 1' (8801) on page 'armenia-library-e-resources.htm'] Line 1: TypeError: assignment to undeclared variable showSlot1
[Extension 'Hide Slot 3' (9108) on page 'armenia-library-e-resources.htm'] Line 1: TypeError: assignment to undeclared variable showSlot3
[Extension 'Show Nav' (8929) on page 'armenia-library-e-resources.htm'] Line 1: TypeError: assignment to undeclared variable showNav
[Extension 'Show 13 Slots' (8805) on page 'armenia-library-e-resources.htm'] Line 1: TypeError: assignment to undeclared variable noOfSlots
[Extension 'Show 1 Link' (8804) on page 'armenia-library-e-resources.htm'] Line 1: TypeError: assignment to undeclared variable noOfLinks
[Extension 'white' (8824) on page 'armenia-library-e-resources.htm'] Line 1: TypeError: assignment to undeclared variable bgColor
Flying man - Photographer Martin Peters
MyAthens Login
Other Online Resources
Էլ-նյութեր
Մեր օնլայն տվյալների բազաներից կարող եք օգտվել մեր կենտրոնում: Նաև, դրանցից շատերից կարող եք օգտվել ցանկացած տեղից՝ մեր Athens համակարգի միջոցով - .: Դուք պետք է անդամագրվեք այդ հնարավորությունից օգտվելու համար:
InfoTrac - Gale Group
InfoTrac-ը մի հիանալի տվյալների բազա է, որ տրամադրում է հոդվածներ օնլայն կարդալու հնարավորություն:
Ամսագրերի բազա. 1000 ընտրովի ամսագրեր, ամենօր թարմացվող տվյալներ, ավելի քան չորս միլիոն հոդվածներ, լրացուցիչ նյութեր, թեմատիկ ինդեքսավորում, խմբակային կամ առանձին վերնագրերի որոնում:
Թերթերի բազա. 45 Բրիտանական և 5 միջազգային թերթեր:
Գրական Նյութերի Կենտրոն
Gale-ի
Գրականության ռեսուրս կենտրոնը համարվում է առաջատար տվյալների բազա, որը պարունակում է հետևյալ ռեսուրսները. ժամանակակից հեղինակներ, ժամանակակից գրական քննադատություն, գրական կենսագրության բառարան՝ մոտ 9000 հեղինակ: Առաջարկը պարունակում է նաև ավելի քան 200 ամսագրեր՝ կազմված միայն տեքստից և այլ ընտրանիներ:
Օքսֆորդի Ամսագրեր
OUP-ն հրատարակում է մոտ 190 ամսագիր, որոնցից շատերը հիմա առկա են օնլայն տարբերակով: Օքսֆորդի ամսագրերի օնլայն հավաքածուն ընդգրկում է աշխարհի ամենահռչակավոր և ամենահեղինակավոր ամսագրերից մի շարք՝ ամենատարբեր ոլորտներից: Այն ունի զարգացած որոնման համակարգ, հղումներ և զգուշացնող մեխանիզմ:
Oxford Reference Online
Oxford Reference Online բազան 100 բառարանից, լեզվական ծանոթագրություններից, թեմատիկ ակնարկներից կազմված հավաքածու է, գործեր, որոնք հրատարակվել են Օքսֆորդի համալսարանի գրադարանի կողմից: Դա ամբողջովին ինդեքսավորված, որոնման ֆունկցիայով զինված տվյալների բազա է, որը բաժանորդներին աննախադեպ հնարավորություն է տալիս օգտվելու ինֆորմացիայի ընդգրկուն ռեսուրսներից, որոնման տարբեր ձևերից, որոնք հարմար կլինեն բոլոր մակարդակների և փորձառության դեպքում, դյուրին գտնվող կայքերից և օտար լեզուների բառարաններից: Ավելի քան 1,5 միլիոն բառարանային ձևակերպում, փաստ, թիվ, մարդ, տեղ և ամսաթվեր են պարունակվում այդ բազայում:
OED՝ Օքսֆորդ Անգլերեն բառարան
OED-ն պարունակում է Օքսֆորդ անգլերեն բառարանի երկրորդ հրատարակության բոլոր քսան հատորները ամբողջությամբ և երեք լրացուցիչ հատորներն ամբողջությամբ՝ տպված 1993-7 թվականներին:
Այն հնարավորություն է տալիս ուսումնասիրել անգլերեն լեզուն նոր և հրապուրիչ ձևով: Ձեռք բե'ր հազվագյուտ օնլայն հնարավորություն օգտվելու մի բազայից, ուր յուրաքանչյուր եռամսյակը մեկ ամենաքիչը 1000 նոր կամ վերանայված բառ կա: Տեղեկացի'ր, թե դեռ ինչքան կարող է OED-ն պարբերաբար արձանագրել բառերի մեջ եղած կապը, օրինակ՝ սինոնիմների:
Օքսֆորդ կրթաթոշակներ օնլայն
Օքսֆորդ կրթաթոշակների օնլայն բազան հնարավորություն է տալիս օգտվել կարևոր ակադեմիական գրքերից շատերից, որոնք հրատարակվել են Օքսֆորդի համալսարանի կողմից հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում և առաջին անգամ հասանելի են օնլայն ռեժիմով: Այժմ այն ունի չորս թեմատիկ բաժին՝ փիլիսոփայություն, կրոն, տնտեսագիտություն և ֆինանսներ ու քաղաքագիտություն: Առաջարկում է ավելի քան 700 ամբողջական գիրք՝ զինված որոնման ֆունկցիայով և ավելի քան 200 անուն նոր գիրք ամեն տարի ավելանալու հնարավորությամբ:
Ashridge - Virtual Learning Resource Centre
The Ashridge VLRC-ն հնարավորություն է տալիս օգտվել իր մեծ հեղինակություն վայելող Ուսման Ուղեցույցների մի ամբողջական փնջից:
Այս ուղեցույցները վերաբերում են մենեջմենթի հմտությունների և ունակությունների ամենատարբեր ոլորտներին և կազմվել են Աշրիջի ուսուցիչների և գործընկերների կողմից: Այս ուղեցույցներից յուրաքանչյուրը կազմված է տվյալ թեմայի հակիրճ նկարագրից, լավագույն աղբյուրներից, ինչպես նաև գործնական զարգացմանը նպաստող բազմապիսի վարժանքներից:
Emerald
Emerald-ը մի տվյալների բազա է, որ հնարավորություն է տալիս օգտվել ավելի քան հարյուր Բրիտանական և միջազգային ամսագրերի 35000 հոդվածներից՝ ամբողջական տեքստով, որոնք սկզբունքորեն վերաբերում են մենեջմենթի բնագավառին: Բրիտանական խորհրդի բաժանորդագրությունը ձեզ հնարավորություն կտա օգտվել այնպիսի թեմատիկ հոդվածներից, որոնք առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում մեր գրադարանի անդամների համար: Դուք կարող եք օգտվել թե' Էմերալդի Ամբողջական տեքստ տարբերակից, թե' Մենեջմենթի ակնարկներից:
Encyclopaedia Britannica
Բրիտանիկա հանրագիտարանը աշխարհի ամենահամապարփակ տեղեկությունների շտեմարանն է: Բրիտանիկա հանրագիտարանի օնլայն տարբերակը ներառում է հանրագիտարանը ամբողջությամբ, Մերիեմ-Վեբստթերի համալսարանական բառարանն ու ծավալուն բացատրական բառարանը, Բրիտանիկա Ուսանողական բառարանը, Բրիտանիկայի Տարվա Գիրքը, ինտերնետային տեղեկատու և 118000 հոդվածներ, ինչպես նաև հրապարակումներ, լուսանկարներ, նկարներ, քարտեզներ և դրոշներ:
Grove Art Online
Grove Art Online տվյալների բազան իր մեջ ներառում է ամեն ինչ արվեստի մասին՝ սկսած անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը: Այնտեղ կգտնեք Արվեստի 34 հատորանոց հանրահայտ բառարանը և դրա վերջին հոդվածները: Տվյալների բազան օժտված է որոնման տարբեր ձևերով և մեծաքանակ հղումների ցանկով, որ հնարավորություն է տալիս տեսնել աշխարհի տարբեր պատկերասրահների և թանգարանների նկարները: Այն ներառում է նաև հազարավոր հոդվածներ, կենսագրականներ, պատկերներ, որ հնարավոր է գտնել որոնման համակարգի միջոցով, օգտակար հղումներ այն կայքերին, որ պատմում են մարդկանց, քաղաքների, արվեստի ձևերի և ոճերի մասին, պատմում են այս կամ այն շարժման, հաստատության, թանգարանի, ցուցահանդեսի և շատ այլ երևույթների մասին: Այն ընդգրկում է ամենատարբեր մշակույթներ. հոդվածները գրված են ավելի քան 120 երկիր ներկայացնող արվեստաբանների կողմից:
Grove Music Online
Grove Music Online տվյալների բազան, որ մազմաթիվ մրցանակներ է շահել, ներառում է Երաժշտության և Երաժիշտների 29 հատորանոց հանրահայտ Նոր Գրոուվ բառարանը (երկրորդ հրատարակություն), Օպերայի 4 հատորանոց Նոր Գրոուվ բառարանը և Ջազի եռհատորյա Նոր Գրոուվ բառարանը (երկրորդ հրատարակություն): Այնտեղ կգտնեք 50000 հոդվածներ, որոնման համակարգ, երաժշտական նմուշներ և երաժշտական կայքերին, արխիվներին ու հրապարակումներին արված հղումների մեծաքանակ ցանկ:
XreferPlus
XreferPlus տվյալների բազան առաջարկում է աշխարհի 30 առաջնակարգ հրատարակիչների 150 գործեր հիմնական գիտական ճյուղերում: Այն օժտված է XreferPlus-ին հատուկ որոնման հզոր համակարգով: XreferPlus-ի մոջոցով կարող եք օգտվել գրադարանների կամ այլ ձեր ընտրած պահոցների վկայակոչումներից շաբաթվա բոլոր օրերին և ժամերին: Օգտվե'ք հատուկ «ընտրի'ր և խառնի'ր» ծրագրից՝ գտնելու ձեզ անհրաժեշտ նյութերը: Կարող եք ընտրել 100, 125 կամ բոլոր վերնագրերը. ընտրեք ձեզ անհրաժեշտ խմբավորումը:
EBRARY առաջարկում է ավելի քան 200 առաջատար ուսումնական, գիտատեխնիկական, բժշկական և մասնագիտական այլ հրատարակչությունների 60.000-ից ավելի լրակազմ դասագրքեր և այլ աշխատություններ, որոնք առնչվում են ակադեմիական բոլոր առարկաներին՝ Գործարարություն և տնտեսագիտություն, Աշխատանք և ընդհանուր կրթություն, Համակարգիչներ, Տեխնոլոգիա և կիրառական գիտություններ, Հումանիտար գիտություններ, Գիտություն, բժշկություն և հարակից առողջապահական, սոցիալական, վարքագծային գիտություններ: