armenia.htm

Անգլերեն

Տեղեկատվական կենտրոն

2008թ. ապրիլի 25-ին Բրիտանական խորհուրդն ու Երևանի քաղաքապետարանը միացյալ ուժերով հիմնեցին օտար լեզուների նոր տեղեկատվական կենտրոն, որն ունի անգլերեն և այլ լեզուներ սովորելու համար նախատեսված գրականության հավաքածու և մուլտիմեդիա աղբյուրներ, ինչպես նաև ժամանակակից Միացյալ Թագավորություն տարբեր ոլորտներին վերաբերող գրքեր ու փոխազդական (ինտերակտիվ) նյութերի հավաքածու:

Տեղեկատվական կենտրոնը գտնվում է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Կենտրոնն անվճար անդամագրվելու հնարավորություն է ընձեռում այն բոլոր անձանց, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն, զարգացնել անգլերենի՝ որպես օտար լեզու դասավանդման նոր մեթոդներ, նախապատրաստվել Քեմբրիջի ESOL և IELTS քննությունների համար, ինչպես նաև Միացյալ Թագավորության մասին ավելի շատ տեղեկանալ ցանկացողներին:  

Որո՞նք են անդամագրման առավելությունները:

Անդամները կարող են՝

վերցնել գրքեր, ձայներիզներ
օգտվել անգլերեն սովորելու և ուսուցանելու համար նախատեսված բազմազան նյութերից, ինչպես նաև կենտրոնի համակարգիչների վրա տեղադրված փոխազդական (ինտերակտիվ) առցանց ծրագրային փաթեթներից
օգտագործել աղբյուրները IELTS, BEC, FCE, CAE, CPE քննություններին նախապատրաստվելու համար
նախապես գրանցվելով` կենտրոնում օգտվել համացանցից

Ինչպե՞ս կարող եմ անդամագրվել:

Տեղեկատվական կենտրոնի անդամ դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել.

անձնագիր
Երևան քաղաքի բնակություն հաստատող վկայական կամ տեղեկանք Երևանում գտնվող աշխատանքային վայրից,
մեկ անձնագրի լուսանկար
մինչև 16 տարեկան երեխաները կարող են բաժանորդագրվել իրենց ծնողների անձը հաստատող փաստաթղթերով

Որքա՞ն է անդամագրման արժեքը:

Կենտրոնին անդամագրվելն անվճար է:

Նյութերը քանի՞ օրով կարող եմ վերցնել:

Անդամները կարող են վերցնել միաժամանակ 2 նյութ (կոմպլեկտ՝ բաղկացած ուսանողական և գործնական ձեռնարկներից, ձայնասկավառակներից և/կամ ձայներիզներից, որը համարվում է մեկ նյութ): Գրքերը, որոնք իրենց հետ ունեն աուդիո/տեսանյութեր, կարելի է վերցնել 15 օրով  և երկարացնել մեկ անգամ, եթե նախապես այն չի պատվիրվել կենտրոնի մեկ այլ անդամի կողմից: Տեսաերիզները կարելի է վերցնել 7 օրով:

ԱՆԴԱՄԱԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Անդամագրման պայմանները հետևյալն են.

Կենտրոնի անդամները պարտավորվում են բարեխղճորեն վերաբերվել նյութերին և դրանք ժամանակին վերադարձնել
Նյութերը կորցնելու կամ վնասելու դեպքում անդամը պարտավորվում է՝ փոխարինել այն միևնույն կամ այլ համապատասխան նյութով, որը հավանության կարժանանա կենտրոնի կողմից:
Ընթերցողի քարտը՝ փաստաթուղթ է, որը թույլ է տալիս անդամին վերցնել և վերադարձնել նյութերը, այն միշտ պետք է առկա լինի վերը նշված դեպքերում
Անդամները յուրաքանչյուր վերցրած նյութի համար ստորագրում են ընթերցողի քարտում, որով պարտավորվում են հետևել կենտրոնի կողմից սահմանված պայմաններին:
Անդամագրությունը կդադարեցվի, եթե անդամները չհետևեն վերոնշյալ պայմաններին:

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի – ուրբաթ  0900-1700 
Շաբաթ  1000-1600 

Կենտրոնի հասցեն

Կենտրոնը գտնվում է Նալբանդյան 4/1 հասցեով` «Հանրապետության Հրապարակ» մետրո-կայանի և Կառավարության շենք 3-ի հարևանությամբ: Հեռ.` +374 (10) 58 96 10:

DCSIMG

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

© British Council

Text Only Options

Top of page


Text Only Options

Open the original version of this page.

Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.