Page Content

Բրիտանական Քննություններ Հայաստանում

Մենք առաջարկում ենք մի շարք Բրիտանական քննություններ, ներառյալ մասնագիտական որակավորման և անգլերեն լեզվի, որոնք կօգնեն Ձեզ Ձեր կրթության և կարիերայի առաջխաղացման ընթացքում: Քննությունները մեր կենտրոնում կարող եք հանձնել ողջ տարվա ընթացքում:

IELTS

Եթե Ձեզ անհրաժեշտ է ներկայացնել անգլերենի իմացության վկայական որևէ հաստատություն դիմելու, արտերկրում սովորելու կամ վերապատրաստվելու համար, եթե ցանկանում եք  բարելավել անգլերենի իմացության Ձեր մակարդակը, ապա մենք առաջարկում ենք հանձնել IELTS քննությունը (Անգլերենի գնահատման միջազգային համակարգ): Իմանալ ավելին:

Քեմբրիջի ESOL քննություններ

Քեմբրիջն առաջարկում է մի շարք քննություններ երիտասարդների և մեծահասակների համար: Անկախ լեզվի տիրապետման Ձեր մակարդակից մենք կարող ենք օգնել Ձեզ ձեռք բերել միջազգայնորեն ճանաչված որակավորում:

Մասնագիտական քննություններ

Մենք կարող ենք օգնել Ձեզ ձեռք բերել մասնագիտական որակավորումներ, ինչպես նաև Բրիտանական այնպիսի անվանի հաստատությունների կողմից առաջարկված կրթական որակավորումներ, ինչպիսիք են Լոնդոնի Համալսարանը և Բաց Համալսարանը:

Եթե մտածում եք Միացյալ Թագավորությունում (ՄԹ) ուսանելու մասին, ապա մեր Կրթություն ՄԹ (EducatiaonUK) կայքէջը տրամադրում է դասընթացների դյուրին որոնման համակարգ: Այն ներառում է տեղեկատվություն անգլերենի, մասնագիտացման և ասպիրանտուրայի դասնթացների վերաբերյալ:

Իմացիր ավելին

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

© British Council

Text Only Options

Top of page


Text Only Options

Open the original version of this page.

Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.