Page Content

Մասնագիտական քննություններ

Որակավորումներ կարիերայի համար

Ցանկանու՞մ եք զարգացնել Ձեր կարիերան: Պետք է Բրիտանական համալսարանական քննություն հանձնե՞ք: Մենք կարող ենք օգնել Ձեզ հանձնել Բրիտանական անվանի հաստատությունների քննությունները:

Քննության օրերը  >>
Քննության արժեքը
ACCA – Վճարել ACCA-ին
CIM – Ադմինիստրատիվ վճար՝ 30ֆունտ ստեռլինգին համարժեք ՀՀ դրամ քննության մեկ սեսիայի համար
CII – Վճարել CII-ին
CFA - Վճարել CFA-ին
CIMA - Ադմինիստրատիվ վճար՝ 27ֆունտ ստեռլինգին համարժեք ՀՀ դրամ քննության մեկ սեսիայի համար

Մասնագիտական եվ ուսումնական քննություններ

Եթե հանձնելու եք մասնագիտական կամ հեռակա ուսուցման քննություններ, ապա քննության համար պետք է անմիջականորեն գրանցվեք Բրիտանական այդ հաստատությունում: Դրանից հետո մենք կկազմակերպենք Ձեր քննությունը Հայաստանում:

ACCA - Հավատամագրված Երդվյալ Հաշվապահների Ասոցացիա

ACCA  ACCA-ն ամենամեծ և ամենարագ տարածվող համաշխարհային հաշվապահական կառույցն է: Այն ունի ավելի քան 300000 ուսանող և անդամ 160 երկրներում:.

CIM - Մարկետինգի Արտոնագրված Հաստատություն

CIM  Մարկետինգի Արտոնագրված Հաստատությունը  մարկետինգի աշխարհի ամենամեծ ասոցացիան է: Այն գործում է  մարկետինգ մասնագիտության, արդյունաբերության և առևտրի հետ համատեղ՝ բարձրացնելու իրազեկությունը այն մասին, թե ինչպես կարող է մարկետինգը նպաստել Բրիտանական և համաշխարհային բիզնեսի զարգացմանը:

CII - Արտոնագրված Ապահովագրական Հաստատություն
CII  Արտոնագրված Ապահովագրական Հաստատությունն առաջարկում է տարբեր մասնագիտացումներ՝ կազմված տարբեր պահանջներին համապատասխան: Այս համակարգը կազմված է օգնել Ձեզ ձեռք բերել հաստատության հիմնարար սերտիֆիկատից մինչև անդամակցություն:

CFA - Ֆինանսական վերլուծողների արտոնագրված ինստիտուտ
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հանդիսանում է Ֆինանսական վերլուծողների արտոնագրված ինստիտուտի քննությունների անցկացման մշտական կենտրոնը: Եթե դուք հետաքրքված եք մենեջմենթով, ներդրումների հետազոտությամբ, խորհրդատվությամբ, բանկային համակարգի ծառայություններով, ապա այս ինստիտուտն առաջարկում է ինքնուսույցի ծրագրեր վերոնշյալ ոլորտներում:

CIMA - Մենեջմենթի արտոնագրված ինստիտուտ
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը համակարգում է Մենեջմենթի արտոնագրված ինստիտուտի քննությունները: Այս ինստիտուտի որակավորումը բիզնեսի առաջնորդներին հնարավորություն է տալիս վերլուծել իրենց ընկերության ֆինանսական կատարողականը և կազմակերպության կայուն զարգացման ուղղությունները:


Բրիտանական Քննություններ

IELTS

Քեմբրիջի ESOL Քննությունները

Մասնագիտական քննություններ

Քննության օրերը

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

© British Council

Text Only Options

Top of page


Text Only Options

Open the original version of this page.

Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.