Page Content

Ի՞նչ է IELTS-ը

Անգլերենի գնահատման միջազգային համակարգ

IELTS-ը լայնորեն ճանաչված է որպես լեզվի իմացության վկայական եվրոպական, Ավստրալիական, Նոր Զելանդիական և ԱՄՆ-ի 104 համալսարաններում:  

IELTS-ը մշակվել է Քեմբրիջ համալսարանի կողմից, որը համակարգվում է  Բրիտանական խորհրդի և Ավստրալիական հանրային կրթության միջազգային բաժանմունքի կողմից:

IELTS-ը՝

Համաշխարհային Ճանաչում ունի
Առաջարկվում է 107 երկրներում
Ընդունվում է Բրիտանական, Ավստրալիական, Նոր Զելանդիական և Հս. Ամերիկյան համալսարանների կողմից
Արդյունքները տրամադրում է քննությունից երկու շաբաթ անց
Առաջարկվում է տասնվեց և բարձր տարիքի համար
Վավեր Է երկու տարով:

Քննության օրերը  >>
Արժեքը՝
Եթե վճարվում է Հայաստանում Եթե վճարվում է արտերկրում
Քննության արժեքը 57 200 ՀՀ դրամ 140 Եվրո
Ուշ գրանցման արժեքը 71 500 ՀՀ դրամ 170 Եվրո
Քննության օրը հետաձգելու արժեքը 15 000 ՀՀ դրամ 50 Եվրո

Քննության տեսակները

Գիտական/կրթական - կարևոր է նրանց համար, ովքեր նախատեսում են ստանալ համալսարանական կրթություն:
Ընդհանուր նախապատրաստական - հարմար է նրանց համար, ովքեր մեկնում են անգլիախոս երկրներ շարունակելու իրենց միջն. կրթությունը կամ վերապատրաստվելու կամ էլ արտագաղթում են Ավստրալիա, Կանադա կամ Նոր Զելանդիա:

Քննության հատվածները

Լսելու և ընկալելու
Այս հատվածը IELTS հանձնող բոլոր թեկնածուների համար նույնն է: Այն բաժանված է չորս մասի: Առաջին երկու մասերը կենտրոնացած են կենցաղային, իսկ վերջին երկուսը՝ կրթական և մասնագիտական թեմաների վրա: Տեքստերը ներառում են թե՛ մենախոսություններ, թե՛ երկխոսություններ՝ երկու կամ երեք մարդկանց միջև: Դրանք լսվում են միայն մեկ անգամ:

Ընթերցանություն
Գիտական Ընթերցանության մոդուլը ունի ընդհանուր հետաքրքրության տեքստեր, որոնք հասանելի են համալսարանական դիմորդների համար: Ընդհանուր Նախապատրաստական Ընթերցանության մոդուլի տեքստերը համապատասխանում են ընդհանուր ընթերցանության համար նախատեսված նյութերին:

Գրավոր
Գիտական Մոդուլի գրավորի համար համապատասխան պատասխաններ են հանդիսանում կարճ գրվածքը, ընդհանուր հաշվետվությունն ուղղված դասախոսին, կամ էլ կրթված ոչ մասնագետ հանդիսատեսին:

Ընդհանուր նախապատրաստման Գրավոր մոդուլը թեկնածուից պահանջում է գրել պաշտոնական, կիսապաշտոնական նամակագրություն, կամ տրված թեմայով գրել դասարանային աշխատանք:

Խոսակցական
Քննության այս մասը նույնպես նույնն է IELTS-ի բոլոր թեկանածուների համար: Այն քննում է, թե թեկնածուն ունի արդյոք անհրաժեշտ գիտելիքներ և  կարողություններ բնիկ անգլախոս զրուցակցի հետ արդյունավետորեն հաղորդակցվելու համար:


Գնահատականները

Գնահատականները գրանցվում են քննության արդյունքների թերթիկի (Test report form) վրա: Նվազագույն միավորը մեկն է, առավելագույնը` ինը:  Գնահատվում են  թեկնածուների բանավոր խոսքը, ընթերցանության մակարդակը, գրավոր խոսքը եւ  լսողական ունակությունը:

Ընդունելության համար տարբեր կրթական հաստատություններ ունեն իրենց սեփական պահանջները: Ակադեմիական դասընթացների համար համալսարանները, սովորաբար, պահանջում են վեց ու կես միավոր: Մենք խորհուրդ ենք տալիս համալսարան դիմելուց առաջ նախապես ստուգել պահանջվող միավորների քանակը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Քննության արդյունքները ենթաբաժինը:

Ինչպես գրանցվել

Քննության օրերը

Քննության արդյունքները

IELTS-ի կանոնակարգը

Բրիտանական Քննություններ

IELTS

Քեմբրիջի ESOL Քննությունները

Մասնագիտական քննություններ

Քննության օրերը

IELTS-ի Ինտերնետային կայքը

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

© British Council

Text Only Options

Top of page


Text Only Options

Open the original version of this page.

Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.