Բազմաթիվ դրամաշնորհներ, կրթաթոշակներ և մրցանակներ կան Բրիտանիայում կամ այլ Համագործակցության երկրներում ձեր կրթության ծախսերը հոգալու համար: Կարևոր Է իմանալ, թե ինչ հնարավորություններ կան, որպեսզի կարողանաք կողմնորոշվել, թե ձեր ուսման համար որն է հարմար:
Ուշադրություն դիմորդներին, ովքեր պատրաստվում են դիմել Լոնդոնի Մետրոպոլիտան, Իստ Անգլիա կամ որևե այլ համալսարանում ուսանելու կամ կրթաթոշակի համար: Դիմելու համար պահանջվում է IELTS-ի ընդունելի գնահատական: Խնդրվում է նախքան դիմումներ ուղարկելը պատրաստվել և հանձնել IELTS:
BBC World Service-ի և Լոնդոնի Մետրոպոլիտան Համալսարանի կրթաթոշակ
Այս կրթաթոշակը տեղեր է առաջարկում Կովկասի դիմորդների, ներառյալ Հայաստանի երիտասարդ լրագրողների համար:
www.londonmet.ac.uk/scholarships
Հետաքրքրվողները կարող են գրել scholarships@londonmet.ac.uk հասցեով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապվել հետևյալ հասցեով՝
Mark Bickerton
Director, Student Recruitment, Marketing and Communications
London Metropolitan University
133 Whitechapel High Street
London E1 7QA
Հեռ: +44 20 7320 3447
Բջջային: +44 77400 54977
Էլ- փոստ: m.bickerton@londonmet.ac.uk
Քուինի Համալսարանը Բելֆաստում
Կրթաթոշակներ դոկտորականի համար
Համալսարանը առաջարկում է տասը դոկտորականի տեղ՝ կրթաթոշակ, զարգացող երկրներում ապրող ուսանողների համար, ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել հասարակական գիտություններում: Կրթաթոշակները ուժի մեջ են 2005 թ-ի սեպտեմբերից մինչև 2008 թ-ի օգոստոսը հետևյալ ճյուղերում՝
Քաղաքագիտություն և Միջազգային հարաբերություններ
Իրավագիտություն
Սոցիոլոգիա և հասարակական քաղաքականություն
Մանկավարժություն
Հասարակական աշխատանք
Մենեջմենթ և Տնտեսագիտություն
Հավակնողները պետք է դիմեն ամբողջական հայտարարությունում տրվող հասցեով՝ ոչ ուշ քան 2005թ ապրիլի 29-ը:
Հավելյալ տեղեկությունների համար տե'ս՝
Ամբողջական հայտարարությունը; Դիմումի ձևը; Ուղղորդուները կամ այցելի'ր http://www.qub.ac.uk/flses/Studentships կայքը:
Իստ Անգլիայի համալսարան
Իստ Անգլիայի համալսարանը Միջազգային Կրթաթոշակների Հիմնադրամի միջոցով տարեկան առաջարկում է ավելի քան կես միլիոն ֆունտ ստեռլինգի կրթաթոշակներ:
Հայաստանյան դիմորդները կարող են հավակնել կրթավարձի 50% -ի չափով կրթաթոշակի: Բացառիկ դիմորդները առավելագույն կրթաթոշակի հնարավորություն ունեն:
Մանրամասն տեղեկություններ
Լոնդոնի Մետրոպոլիտան համալսարան
Կրթաթոշակներ Հայաստանի համար
Լոնդոնի Մետրոպոլիտան Համալսարանի կրթաթոշակ ստացողներին մենք կապահովենք երկկողմ թռիչքի ավիատոմսով:
Հետաքրքրվողները հրավիրվում են մասնակցելու և ուղարկելու իրենց դիմումները Լոնդոնի Մետրոպոլիտան Համալսարան: Խնդրվում է, որ նախքան կրթաթոշակին դիմելը Լոնդոնի Մետրոպոլիտան Համալսարանից ունենաք ոչ պայմանական առաջարկ (unconditional offer) նախքան կրթաթոշակին դիմելը:
Դիմումի ժամկետները կարող եք ստուգել Լոնդոնի Մետրոպոլիտան Համալսարանի կայքից:
Մետրոպոլիտան համալսարանի կրթաթոշակների ծրագրն անց է կացվում Միջազգային Ուսանողական Տան (ՄՈւՏ) հետ համատեղ: Այս տարի 17 թեկնածու երկրներ են ընտրվել և Հայաստանը նրանցից մեկն է: Կրթաթոշակի ծրագիրը հոգում է ուսման ծախսը ամբողջությամբ և մեկ տարով ապահովում անվճար կացարան ՄՈւՏ-ում (վերջինս հնարավոր Է նորացնել) բակալավրի կամ մագիստրոսի աստիճանի համար սովորող առաջադեմ ուսանողների համար:
Այս կրթաթոշակներից որևէ մեկին դիմելու համար ուսանողները պետք է նախ դիմեն Լոնդոնի Մետրոպոլիտան համալսարանին և ստանան ոչ պայմանական առաջարկ բակալավրի կամ մագիստրոսի տեղի համար: Մանրամասն տեղեկատվություն և դիմումի ձև կարող եք ձեռք բերել մեր www.londonmet.ac.uk/scholarships ինտերնետային էջից կամ դիմելով scholarships@londonmet.ac.uk էլ. փոստով: Կրթաթոշակները տրամադրվում են բաց մրցույթով՝ հիմնված գերազանց կրթության, հրաշալի հաջողությունների, արտաժամյա գործունեության վրա և ըստ դիմորդի պատկերացման, թե ուսումը ինչպես է օգնելու իր երկրին: Ընդունելության դիմումի վերջնաժամկետը սեպտեմբերին սկսող դիմորդների համար մայիսի 31-ն է, իսկ փետրվարին սկսողներինը՝ հոկտեմբերի 31-ը:
Բակալավրի և մագիստրոսի աստիճան հնարավոր է ձեռք բերել հետևյալ ճյուղերում՝ հաշվապահություն, ճարտարագիտություն, արվեստ, դիզայն, բանկային գործ, բիզնես, տնտեսագիտություն, բիոլոգիա-բժշկություն, քիմիա, պոլիմեր ինժեներություն, էլէկտրոնիկա, թվային հաղորդակցություն, կոմպյուտերային գիտություն, մուլտիմեդիա, տուրիզմ, բարձր արվեստներ, ոսկերչություն, Անգլերենի դասավանդումը որպես երկրորդ լեզու, զանգվածային հաղորդակցություն, ավիացիայի կառավարում, սոցիալական քաղաքականություն, իրավագիտություն, հոգեբանություն, քաղաքականություն, միջազգային հարաբերություններ, երաժշտական տեխնալոգիաներ, կրթություն, դեղագործություն, արծաթագործություն, կից արվեստ (դիզայն և պրակտիկա), սպորտ, թատերագիտություն և այլն: Առաջարկվող դասընթացների ամբողջական ցանկի համար այցելե'ք www.londonmet.ac.uk էջը:
Տես նաև Metropolitan University Scholarship FAQ (12K PDF)
Հարցերի դեպքում կապվեք մեզ:
Մագիստրոսի աստիճան Հաղորդակցման կառավարում մասնագիտության մեջ
Սթրաթքլայդի համալսարանը առաջարկում է մեկ տարվա ուսում Հաղորդակցման կառավարում մասնագիտությամբ մագիստրոսի աստիճանի համար, որը սկսվում է 2005թ հունվարից:
Այն կազմված է՝
- հիմնական դասընթացներից
- ընտրովի դասընթացներից
- հետազոտական աշխատանքից
Դասերը սկսվում են ամեն տարի հունվար ամսից: Սովորաբար կրթաթոշակը հոգում է ուսման վարձը և ապրելու ծախսերը: Հաճախ առաջին ամիսը՝ սկսած հունվարի 6-ից, անց է կացվում բնակության երկրում՝ հիմնված հեռակա ուսուցմամբ հատուկ հանձնարարությունների վրա աշխատելու վրա: Փետրվար 9-ից սկսած ուսուցումը շարունակվում է Գլազգոյում մինչև ուսման ավարտը: Ակնկալվում է, որ ուսանողը հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո օգտագործի իր գիտելիքները Տեղեկատվական և հացորդակցման տեխնոլոգիաների բնագավառում:
Տես նաև՝
www.commsmanagement.org
http://applicants.strath.ac.uk
Հարցերի դեպքում կապվեք մեզ:
Դոկտորականի նոր նախագիծ. Դորոթի Հոջկին Մրցանակ
2003 թվականի նոյեմբեր ամսին վարչապետը հայտարարեց գիտական նոր նախագծի՝ Դորոթի Հոջկին Մրցանակի մասին: : Նպատակն է ֆինանսավորել աշխարհի 100-ից ավելի տարբեր կողմերից եկած ուսանողներին Բրիտանական համալսարաններում զբաղվելու հետազոտությամբ: Սա կբերի բարձր մակարդակի ուսանողներին Միացյալ Թագավորության լավագույն բարձրագույն համալսարաններ ուսումնասիրելու գիտություններ և բարելավելու կյանքի որակը աշխարհում:
Դորոթի Հոջկին Մրցանակները նախատեսված են բարձրակարգ ՄԹ համալսարաններում դոկտորական աստիճան պաշտպանելու համար գիտության, ինժեներական, հումանիտար գիտությունների և տեխնալոգիանների բնագավառներում:
ՄԹ կառավարությունը կտրամադրի ֆինանսավորումը: Նախագծին մասնակցում են նաև Հաչինսոն Ուամփոա, Շոտլանդական Էլեկտրաէներգիա և Վոդաֆոն ձեռնարկությունները:
Տեղեկությունների համար այցելեք www.britishcouncil.org գիտության էջը:
Ընտրված երկրների ցանկը տես www.ost.gov.uk/research/funding_schemes.htm ինտերնետային էջում:
Կամ այցելեք մեզ:
Մի քանի հղումներ գլխավոր ինտերնետային կայքեր ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների համար, որը կդյուրացնի ձեր որոնումը:
Չիվնինգ ՕնլայնOpen the original version of this page.
Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.