Ջոն Սմիթի անվան 2011 թվականի ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը 2010 թվականի դեկտեմբերի 31-ն էր: Դիմումների ընդունման գործընթացն ավարտված է:
Ուղեցույց դիմորդների համար
Ջոն Սմիթի անվան 2011թվականի ծրագիր
Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդը հրավիրում է մասնակցելու Ջոն Սմիթի անվան ծրագրին: Բրիտանական խորհուրդը Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհրդի անունից տարածում է տեղեկատվություն դիմումների ընթացակարգի վերաբերյալ: Ծրագիրը համակարգում է Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդը Լոնդոնում:
Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին հրավիրում ենք մասնակցելու ծրագրին:
Ոշադրություն` Ջոն Սմիթի անվան ծրագրի դիմումները հարկավոր է էլեկտրոնային հասցեով ուղարկել անմիջապես Ջոն Սմիթի հոգաբարձուների խորհուրդ, Լոնդոն, այլ ոչ թե` Բրիտանական խորհրդի գրասենյակ:
Դիմումների ընթացակարգին վերաբերող հարցերով հարկավոր է գրել applications@johnsmithtrust.org հասցեին:
Լրացված դիմումները հարկավոր է ուղարկել applications@johnsmithtrust.org հասցեին:
Ծրագրի նպատակն է ուժեղացնել և խորացնել արդյունավետ կառավարման մշակույթը Միացյալ Թագավարությունում կազմակերպած չորս շաբաթյա ծրագրի շնորհիվ: Այս ընթացքում մասնակիցները կհետևեն կազմակերպությունների աշխատանքին ձևավորված ժողովրդավարության պայմաններում: Մասնակիցների ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով դիմորդների առաջնորդական ունակությունների և առաջարկած գործողության պլանի համակցման արդյունավետությունը: Գործողությունների պլանն այն աշխատանքն է կամ էլ խնդիրները, որի ուսումնասիրմամբ թեկնածուն ցանկանում է զբաղվել ծրագրի ընթացքում Միացյալ Թագավորությունում: Իդեալական թեկնածուն պետք է լինի 25-40 տարեկան, աշխատի քաղաքականության, տեղական կառավարման, բիզնեսի, ԶԼՄ-ների, արվեստների կամ էլ քաղաքացիական հասարակության բնագավառներում` ունենալով որոշակի նվաճումներ արդյունավետ կառավարման և հասարակական ծառայության ոլորտներում:
Անգլերենի բացարձակ իմացությունը (գրավոր և բանավոր) կարևոր նախապայման է։ Թեկնածուներից պահանջվելու է IELTS քննության առնվազն 6 միավոր: Ընտրական փուլի վերջում թեկնածուները հնարավոր է հանձնեն IELTS քննություն: Հարցազրույցն անցկացնող խորհուրդն ինքն է որոշում քննություն հանձնելու նպատակահարմարությունը: Քննության արժեքը վճարում է թեկնածուն:
Ծրագրի նպատակները
Ջոն Սմիթի անվան ծրագրի հիմանական նպատակներն են`
Ծրագրի բովանդակությունը
Ջոն Սմիթի անվան ծրագիրը աշխատում է հետևյալ բնագավառներում`
Ծրագրի ժամանակացույցը և կառուցվածքը
Ծրագիրը տևում է չոս շաբաթ: Այն սկսվում է 2011 թվականի հունիսի տասին և ավարտվում հուլիսի ութին: Այն բաղկացած է հետևյալ փուլերից`
Ակնկալվում է, որ մասնակիցները կմշակեն սեփական ծրագրերը, որոնք կիրագործեն հայրենիքում: 12 ամիս անց մասնակիցները կրկին կհավաքվեն Լոնդոնում ներկայացնելու իրենց կատարած աշխատանքը և առաջընթացը: Բոլոր մասնակիցներից պահանջվում է մասնակցել այս համաժողովին որպես իրենց ծրագրի մի մաս: Այս համաժողովը կանցկացվի 2011 թվականի ծրագրի ընթացքում:
Ցանցի ստեղծում
Մասնակիցների միջև ստեղծված ցանցն անգնահատելի է, երբ մասնակիցը վերադառնում է և փորձում իրագործել ՄԹ-ում ձեռք բերած գիտելիքները: Ծրագրի ավարտից հետո, Ջոն Սմիթի անվան ծրագրի մասնակիցները միանում են շրջանավարտների ցանցին: Այս ցանցը դառնում է համագործակցության և միացյալ ծրագրերի իրագործման պլատֆորմ:
Թեկնածուի հատկանիշները
Հիմնադրամը ցանկանում է ընտրել երիտասարդ առաջնորդների, որոնք կարող են հետագայում լուրջ ազդեցություն ունենալ իրենց երկրի զարգացման գործում: Նպատակն է ընտրել քաղաքական առաջնորդներին, կառավարության ներկայացուցիչներին, բիզնեսի առաջնորդներին, լրագրողներին, արվեստի մասնագետներին և հասարակական ու քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին: Թեկնածուները պետք է
Ինչպես դիմել
Վերջնաժամկետ-Դիմումների և հարակից փատատթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2010 թվականի դեկտեմբերի 31-ն է:
Դիմումի ձևը բեռնեք այստեղից:
Դիմումի լրացման ձևը
2011 թվականի դիմումի ձևը պետք է
Դիմումը` հարակից փաստաթղթերով, հարկավոր է ուղարկել applications@johnsmithtrust.org (Ջոն Սմիթ հիմնադրամ, Լոնդոն) հասցեին ոչ ուշ քան 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:
Դիմումներն ուղարկելիս, խնդրում ենք, նշել նաեւ, թե որտեղից եք լսել ծրագրի մասին:
Խնդրում ենք դիմումները չներկայացնել Բրիտանական խորհրդի գրասենյակ կամ էլ տվյալ երկրի ներկայացուցչական գրասենյակ, քանի որ կքննարկվեն միայն վերը նշված էլեկտրոնային հասցեին ուղարկված դիմումները: Բոլոր դիմորդները էլեկտրոնային նամակի թեմա սյունակում պետք է պետք է նշեն իրենց ամբողջական անունը (անուն, ազգանուն հերթականությամբ), այնուհետև իրենց երկրի անվանումը:
Առցանց հարցազրույցներ
Հիմնադրամը կօգտագործի բոլոր հնարավոր տարբերակներն անցկացնելու առցանց հարցազրույցներ: Խնդրում ենք պատրաստ լինել մասնակցելու նման հարցազրույցի: Տեղում հարցազրույցները կկազմակերպվեն 2011 թվականի հունվար և փետրվար ամիսներին: Խնդրում ենք հաշվի առնել այս հանգամանքը Ձեր արձակուրդները կամ ուղևորությունները պլանավորելիս:
Միայն նախնական ընտրությունն անցած մասնակիցները պետք է ներկայացնեն
Երաշխավորագրեր
Դիմումի ձևից բացի, Ջոն Սմիթ հիմնադրամը կպահանջի երկու բնագիր երաշխավորագիր` առաջինը ներկա գործատուից, իսկ մյուսը`կամընտիր։ Այն կարող է տրված լինել նախկին գործատուից, համագործակցող կազմակերպությունից կամ անհատից, ում հետ աշխատել եք և ով կարող է բնութագրել Ձեր հմտություններն ու մասնագիտական փորձը։
Դիպլոմներ
Թեկնածուները պետք է ներկայացնեն դիպլոմի բնօրինակը կամ նոտարով հաստատված պատճենը:
IELTS քննություն
Հաջողակ թեկնածուները հնարավոր է հանձնեն անգլերենի քննությունը 2011 թվականի հունվարի վերջին: Թեկնածուներից պահանջվելու է IELTS քննության առնվազն 6 միավոր: Մենք կարող ենք ձեզ խնդրել հանձնել քննությունն ընտրական գործընթացի վերջին փուլում: Սա վերաբերում է միայն այն մասնակիցներին, ովքեր ա) ընտրվել են հարցազրույցի համար, բ) հարցազույցն անցկացնող խորհրդի կողմից ընտրվել են վերջնական ցուցակում ընդգրկվելու համար:
Ոչ բոլորին ենք խնդրելու հանձնել քննություն: Այնուամենայնիվ հարցազրույցն անցկացնողների խորհուրդն ազատություն ունի պահանջելու քննության հանձնումը: Քննության և հարակից ծախսերը վճարում է ծրագրի թեկնածուն:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ IELTS քննությունը պարտադիր չափանիշ չէ ընտրության համար: Քննության բարեհաջող հանձնումը չի նշանակում, որ Ձեր մասնակցությունն ապահովված է: Նմանապես քննության հանձնման պահանջ չներկայացնելը չի նշանակում, որ հարցազրույցն անհաջող էր կամ որ Ձեր մասնակցությունն ապահովված է:
Վերջնական արդյունքները պարզ կդառնան 2011 թվականի փետրվարի վերջին:
Ջոն Սմիթ կրթաթոշակային ծրագրի և հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքը:
The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.
Open the original version of this page.
Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.