Գրականությունը իր կարևոր դերն ունի հայ և բրիտանական մշակութային կյանքում: Մենք աշխատում ենք երիտասարդ և տաղանդավոր հայ և բրիտանացի գրողների և գրականություն ուսումնասիրողների հետ՝ ներկայացնելու Բրիտանական գրականության նոր և լավագույն նմուշները:
Գրական հանդիպումներ
Մարտ ամսին մեր հյուրն էր երիտասարդ տաղանդավոր բրիտանացի գրող Թոբի Լիթը: Նրա այցի նպատակն էր համալսարանական ուսանողների հետ գործնական պարապմունք վարել և դասախոսների ու երիտասարդ գրողների հետ կլոր սեղան կազմակերպել բրիտանական ժամանակակից գրականության վերաբերյալ: Որպես արդյունք, համալսարանական դասախոսները աշխատում են դասացուցակի մեջ մտցնել ժամանակակից բրիտանացի գրողների ՝ Մուրիել Սփարքի, Իըն ՄքԷվանի, Գրեհմ Սվիֆտի, Ջենըթ Ուինթըրսոնի և այլոց մասին դասընթացներ:
Open the original version of this page.
Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.