ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԹԻՄԻՆԴուք նո՞ր եք ավարտել բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը և փնտրու՞մ եք աշխատանք: Դուք ցանկանու՞մ եք աշխատանքային փորձ ձեռք բերել միջազգային կազմակերպությունում:
Եթե Ձեր պատասխանն է «Այո», ապա մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը խրախուսում է Ձեզ դիմել մեզ աշխատանքային/ուսումնական պրակտիկա և կամավորական աշխատաքներ կատարելու համար: Տվյալ ծրագրերը հնարավորութուն կտան կիրառել Ձեր հմտությունները և զարգացնել գիտելիքները:
Միանալով մեր կամավորների և պրակտիկանտների թիմին` դուք ներգրավված կլինեք տարբեր ծրագրերում և կմասնակցեք դրանց իրականացման գործընթացին: Ձեր աջակցությունը կարող է ներառել անգլերեն տեքստերի թարգմանությունների կատարում, մեր կողմից իրականացվող նախագծի շրջանակում դասընթացների և արվեստի ոլորտի տարբեր միջացոռումների կազմակերպչական աշխատանքների իրականացում:
Ովքե՞ր կարող են դիմել
բարձրագույն ուսումնական կամ միջին մասնագիտական հաստատությունների նորավարտներ
բարձրագույն ուսումնական կամ միջին մասնագիտական հաստատությունների վերջին կուրսի ուսանողներ
Ինչպե՞ս դիմել
Ծրագրերին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (CV) և ուղեկցող նամակ: Փաստաթղթերը պետք է ուղարկել jobs@britishcouncil.am էլեկտրոնային հասցեին`նշելով, թե որ ծրագրին եք ցանկանում դիմել, որն է Ձեզ հետաքրքրող գործունեության ոլորտը և ինչու եք ցանկանում միանալ Բրիտանական խորհրդի թիմին:
Եթե ունեք որևէ հատուկ կարիք (դիետա, բուսակերություն, հաշմանդամություն), խնդրում ենք նշել ուղեկցող նամակում: Բոլոր փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացրած դիմորդներին կներառենք մեր տվյալների բազայում և կտեղեկացնենք աշխատանքային յուրաքանչյուր հնարավորության դեպքում:
Անհրաժեշտ է իմանալ
Աշխատանքային/ուսումնական պրակտիկա ձեռք բերելու համար անհրաժեշտ է նշել պրակտիկա անցնելու ժամանակահատվածը, ինչպես նաև ներկայացնել ուսումնական հաստատության ղեկավարի դիմումը:
Պրակտիկանտների տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցները կընտրվեն հարցազրույցի միջոցով;
Ինքնակենսագրությունը և ուղեկցող նամակը ներկայացնելու համար կոնկրետ վերջնաժամկետ չկա:
Պրակտիկայի ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել Ձեր փաստաթղթերը պահանջվող ժամանակահատվածից մեկ ամիս առաջ:
Ի՞նչ ձեռք կբերեք
Վարչական պրակտիկ հմտություններ
Նոր կապեր
Մասնագիտական հմտություններ
Գիտելիքներ այն ոլորտում, որտեղ ներգրավված կլինեք:
Երաշխավորագիր նամակ ծրագիրը բարեհաջող ավարտելուն պես
Մասնակցություն Բրիտանական խորհրդի կազմակերպած միջոցառումներին
Լրացուցիչ դրույթներ
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անգլերենով: Հետևաբար, անգլերենի իմացությունը պարտադիր է:
Ձեր անձնական տվյալները կօգտագործվեն միայն կամավորների և պրակտիկանտների համար նախատեսված ծրագրերին Ձեր մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Դրական պատասխանի դեպքում Ձեր տվյալները կփոխանցվեն համապատասխան ծրագրերի ղեկավարին և վերջինս կապ կհաստատի Ձեզ հետ: Եթե Ձեր տվյալները չհամապատասխանեն մեր պահանջներին, դրանք կպահպանվեն պատշաճ կերպով և հետագայում կվերացվեն:
Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների քաղաքականություն: Այն արգելում է խտրականությունը սեռի, ընտանեկան կարգավիճակի, սեռական ինքնության, կրոնական և քաղաքականության հայացքների, ռասայի, աշխատանքի տեսակի, տարիքի հաշմանդամության կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կարգավիճակի, սոցիալական ծագման, նախկին դատվածության, արհմիություններին անդամակցելու, խնամառուներ ունենալու հիման վրա:
Հետեւելով հավասար հնարավորությունների քաղաքականությանը` մենք խրախուսում ենք այլ համայնքների և քիչ արտոնություններ ունեցող խմբերի ներկայացուցիչների մասնակցությունն այս ծրագրերին: Հաշմանդամ թեկնածուների համար կստեղծվեն համապատասխան բոլոր պայմանները:
The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.
Open the original version of this page.
Usablenet Assistive is a UsableNet product. Usablenet Assistive Main Page.